«Ներկայիս Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ, հետևաբար՝ մենք պետք է պատրաստվենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի». Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝  մտածող մարդիկ պետք է հստակ արձանագրեն տեսլական, թե որպես ազգ՝ արդյո՞ք ցանկանում են գոյություն ունենալ ազգի և պետության կարգավիճակում, ինչպես եղել են դարեր շարունակ։

«Նման մոտեցումը բխում է  համայնքային մտածելակերպից, երբ երկրի անվտանգությունը պատվիրակում ես ուրիշի պետությանը, ուրիշի զինված ուժերին, անկախ նրանից՝ դա կլինի Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները կամ այլ պետություն։ Մենք ունենք խնդիր, որի արմատները ոչ թե Իրանում են, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում, այլ այստեղ է։

Մենք հաճախ հավելումներով կրկնում ենք տարբեր խոսույթներ, օրինակ՝ խաղաղություն և արժանապատիվ խաղաղություն, սովորական ունկնդիրն արձանագրում է խաղաղություն բառը, կարևոր չէ՝ արժանապատի՞վ է, թե՞ ոչ։ Մենք պետք է արձանագրենք՝ այդ խաղաղությունը հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Կարծում եմ՝ ներկայիս Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ, հետևաբար՝ մենք պետք է պատրաստվենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Պետք է փորձենք ոչ թե խուսափել պատերազմից, այն լինելու է, իսկ եթե լինելու է, ապա դրան դու պետք է պատրաստ լինես»,- Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների քննարկման ժամանակ նշեց նշեց Վարդան Ոսկանյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս