168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ Վարդան Ղուկասյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշումն ամբողջությամբ այսօր են ստացել, մինչ այդ ստացել էին միայն քաղվածքը։ Պատրաստվում են 10-օրյա ժամկետում բողոքարկել դատարանի այս որոշումը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է մտավորական, Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորելուց հետո, նրա պարտականությունները կատարելու է առաջին տեղակալը՝ Ավետիս Առաքելյանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց, նա ձերբակալվել էր երեկ՝ Գյումրու համայնքապետարանում գրեթե 6 ժամ դիմակավորված անձանց կողմից խուզարկությունից և բիրտ գործողություններից հետո։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
««Մեր ձևով» շարժումը կփոխի Փաշինյանի խաղաքարտերը։ Վստահ եմ։ Մարդիկ ուզում են փոփոխություն, մարդիկ գիտեն՝ ինչ են ուզում, պատրաստ են ոտքի կանգնել։ Ժողովուրդն իրավունք ունի ասելու իր խոսքը։ Փաշինյանի փոքրիկ խմբակը չի տիրապետում իրավիճակին։ Սա ասում եմ՝ շփվելով մարդկանց հետ»,- ասաց Արթուր Միքայելյանը։
«Հիմա նայեք՝ դպրոցի տնօրենները վերից վար ՔՊ-ականներ են կամ ՔՊ-ին հարող անձինք են։ Ամեն ինչ անում են, որպեսզի ընտրություններին իրենց օգտին արդյունավետ օգտագործեն վարչական լծակը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ արդարադատության պարագայում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վճիռ դատարանը չէր կայացնի։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը և Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն են։
«Հեղաշրջման» կոչ անելու մեջ մեղադրվող Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար մեղադրող դատախազը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, դատարանում պահանջում էր սահմանել 2,6 տարվա ազատազրկում։
«Միտքները նո՞ր է ընկել շորթում,- 168․am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի պարզաբանմանն այսպես արձագանքեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և հավելեց,- Նախ՝ ինքը որտե՞ղ է աշխատել, որ շորթում է արել, հետո՝ կարդացել եմ մեղադրական եզրակացությունը, 24 մ2 , 90.000 դրամ՝ խիբարը։ Քաղաքապետարանում էդ գույքը 0 դրամ է, չկա՛ ընդհանրապես, արժեք չի ներկայացնում, թե ո՞վ է իրենց դա գումար հաշվել, ո՞նց է հաշվել։
«Հարազատին դատի տվողին մենք կթողնե՞նք, որ գա այստեղ, միանշանակ ամբողջ ժողովուրդը դեմ է։ Եկեք պտտվեք ամբողջ Գյումրիում, Շիրակի դաշտավայրում և Հայաստանում՝ կտեսնեք, որ կասեն՝ ռուսական ռազմաբազան մեզ արդեն 70 տարուց ավելի պաշտպանում է՝ իր թերություններով հանդերձ»։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնորոշմամբ՝ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ապրած կյանքը և գործը հարգանքի է արժանի։
«Սուտ է, «սարքովի», երբ ասում են, թե Գյումրին ամենակրիմինալ քաղաքն է, ուղղակի պետական կառույցներն ուզում են, որ այդպես ներկայացնեն։ Հետո՝ ինչի երկրում կրիմինալ կա՞, ինչու նման կյանք կա՞»,- պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման օրոք կրիմինալը քաղաքում նվազե՞լ է։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться», քանի որ լրագրողները նշեցին, որ Փաշինյանի այդ գրառումը, շատերի կարծիքով՝ հենց Վարդան Ղուկասյանին էր ուղղված։
«ԱԺ-ում պետք է լուրջ հարց բարձրացվի քաղաքին հատկացվող գումարի վերաբերյալ, այստեղից ՔՊ-ական պատգամավորները ոչ թե պետք է ընկնեն ու ասեն՝ Վարդավառը չգիտեմ ինչ եղավ, այլ լծվեն լուրջ աշխատանքի։ Մենք ժամանակ էլ չունենք նման բաների նայենք, որովհետև ամեն օր խորհրդակցություն ենք անցկացնում։ Բոլոր պատգամավորները, որոնք ընտրվել են մարզերից, պետք է Կառավարության մոտ նման հարցեր բարձրացնեն։
«Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին՝ չնայած մենք իրար հետ չենք խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր նախկին խոսնակի խոշտանգման ու կալանավորման դրվագին։
«Մինչև այդ օրը մահացած հզոր տղերքի գործը չբացահայտվի, իմ նկատմամբ և փոխքաղաքապետի նկատմամբ այդ մահափորձը չբացահայտվի, միանշանակ վտանգը կա, կողքդ կանգնած է․ իրենք մեզ լսում են»,- մանրամասնեց Վարդան Ղուկասյանը։
Այս համատեքստում լրագրողները հիշեցին «Սև բերդի» ձեռքբերման պատմությունը՝ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվելով՝ արդյո՞ք ուսումնասիրվել է այդ գործարքը, քանի որ իշխանությունները հայտարարում էին, որ նախկին քաղաքապետն այն անօրինական է ձեռք բերել։
«Նոր է, մի ամիս․ մի ամսում չես կարող գնահատական տալ, կաշխատի՝ կերևա․ ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը՝ կապրենք-կտեսնենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Անցած յոթ տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանձնել գործնականում ամեն ինչ՝ սկսած ազգային ինքնությունից ու սրբություններից, մինչև հազարամյա հայկական տարածքներ, բայց ոչ երբեք՝ իշխանությունը, ավելին՝ մնացյալ ամենայնը նա հանձնել է հենց հանուն իշխանությունը պահպանելու։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս համայնքներում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակին՝ շեշտեց․ «Գյումրու ու Փարաքարի արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ «նախկիններ-ներկաներ» հնարքն այլևս չի աշխատում։ Ու մասնավորապես Գյումրիում, ըստ էության, իշխանության է վերադարձվել մարդ, որն ուղղակիորեն ասոցացվում է նախկինների հետ՝ 13 տարվա քաղաքապետը։
«Դուք ինչո՞ւ եք վատ զգում, սահմանը բացում են, Մասիսը հանում են հայոց զինանշանի վրայից, Սահմանադրությունը փոխում են, Արցախը տվեցին՝ ձենները դուրս չի գալիս։ Մենք Միություն ենք կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ կանգնել մեղադրո՞ւմ եք, թե ո՞նց կարող է անկախությունը սակարկել։ Այ դատարկներ, մենք անկախությունն արյան գնով ենք ձեռք բերել, դա քննարկման առարկա չէ»,- նշեց Վարդան Ղուկասյանը։
Այսօր Գյումրիում Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ Պաշտոնական արարողությունից հետո Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընդդիմությունը կկարողանա ճանապարհ հարթել ապագա իշխանափոխության համար։ Իսկ թե ինչ ճանապարհով դա կլինի, արդեն այլ հարց է։