Ես Սամվել Բալասանյանին չեմ հարգում, բայց Սև բերդը ինքը սարքել է, գնել է անհատից․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց՝ «հողերը շփշփալով» բաշխելու գործընթացն առաջ է գնում, թեև օրենքը թույլ չի տալիս այդ ծրագիրը հեշտորեն իրագործել։

Այս համատեքստում լրագրողները հիշեցին «Սև բերդի» ձեռքբերման պատմությունը՝ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվելով՝ արդյո՞ք ուսումնասիրվել է այդ գործարքը,  քանի որ իշխանությունները հայտարարում էին, որ նախկին քաղաքապետն այն անօրինական է ձեռք բերել։

«Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց «Սև բերդն» ինքը սարքել է։  Ինչը ճիշտ է, պետք է ճիշտն ասել․ նա այդ ավերվածությունը սարքել է, ուղղակի դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքն ինքը գնել մասնավորից, դա հստակ գիտեմ։

Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում, իմ նկատմամբ ինչ որ արել է»,- ի պատասխան՝ նշեց Գյումրու քաղաքապետը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս