Բաժիններ՝

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բակիչ 23-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մեկը կոտրել է խաչմերուկում տեղակայված, հետիոտնի համար նախատեսված լուսացույցը, փողոցների ցուցանակը, ծաղկի խանութի դրսի կողմից մի հատված:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս