Ստացել են համաչափ պատասխան․ կան կարմիր գծեր, որը չպետք է անցնել․ Սարիկ Մինասյան

«Նոր է, մի ամիս․ մի ամսում չես կարող գնահատական տալ, կաշխատի՝ կերևա․ ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը՝ կապրենք-կտեսնենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Սարիկ Մինասյանը «միամիտ» որակեց լրագրողի հարցը, որը հետաքրքրվում էր՝ արդյո՞ք ՔՊ-ն  «իշխազավթման»  պլաններ ունի։

«Եթե լիներ էլ, պետք է հանրայնացնեի՞։

Մեր ծրագիրն է՝ մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիներին։ Խոշորացույցով հետևելու ենք կատարվող աշխատանքին, իրականացվող ծրագրերին»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Ավագանու ՔՊ-ական անդամը չմեկնաբանեց «մանդատագողության» դրվագը՝ նկատելով, որ այդ տղայի հետ կապ չունի։

«Ես այդ տղային ընդհանրապես տեսած չկամ, բարևած չկամ»,- հավելեց նա։

Անդրադառնալով իր քաղաքական առաջնորդի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվացմանը, գրառումներին, որակումներին՝ Սարիկ Մինասյանն իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանի կնոջը։

«Կա արժանապատվություն, ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որը չպետք է անցնել, և այդ տղամարդկանց հորդորում եմ որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն,- ասաց նա, ապա արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմում զոոհվածի քրոջն է թիրախավորել, նշեց,- Էդ հարցերը Աննա Հակոբյանին և այդ զոհվածի ծնողին, խնդրում եմ․ ես ի՞նչ առնչություն ունեմ։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, սիրում եմ, հարգում եմ ՀՀ ցանկացած քաղաքացու արժանապատվությունը։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից․ ստացել են համաչափ պատասխան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս