
Լիլիթիս ցավը տանեմ, չնայած իրար հետ չենք խոսում․ խայտառակություն էր, դատապարտում եմ․ Ղուկասյան
«Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին՝ չնայած մենք իրար հետ չենք խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր նախկին խոսնակի խոշտանգման ու կալանավորման դրվագին։
Ու թեև 13 տարի չի խոսել նախկին աշխատակցի հետ, ամեն դեպքում, Վարդան Ղուկասյանը ցավում է, որ «ազաբ աղջկան» տարել-կալանավորել են։
«Ինչի՞ համար՝ խոսքի ազատության համար։ Կարող է իր արածից բաներ կան, որ չեմ ընդունել, մարդ եմ ուղարկել, ասել եմ՝ քեզ սխալ ես պահում, էսպես պահի, կամ էնպես պահի։ Ընդհուպ ինքը ինձ ամենամոտ մարդկանցից մեկին դատի է տվել, իմ թիմի համար էլ շատերին բան է ասում, բայց ես իրեն սիրում եմ, իր վրա շատ «ամագ» ունեմ, իր սխալների համար էլ համարում եմ, որ իրեն լավ չեմ զգաստացրել։
Եվ հավանական է, որ ինքը երբ դուրս եկավ, ես իրեն կզգաստացնեմ, բայց ինքը որ լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է, ես իրեն սիրում ու հարգում եմ։ Իմ լավ աղջիկս է, Լիլիթիս ցավն էլ տանեմ, դե գնացե՛ք,- մանրամասնեց նա, ապա խոսելով գիշերազգեստով տնից տանելու հայտնի դրվագի մասին՝ շեշտեց,- Խայտառակություն է․ ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել այդ գործընթացին»։
Մանրամասները՝ տեսանյութում