Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորներին պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կրկին նիստ էր հրավիրել։ Սակայն ԱԺ խորհրդի արտահերթ նիստը երկու ժամով հետաձգվեց, քանի որ քվորում չկար։
«Իշխող քաղաքական ուժը ՍԴ-ում «սրտի դատավոր» ուներ, որը մեկ տարի շարունակ ՍԴ նիստերին չէր մասնակցում, նույն այդ իշխանական պատգամավորներն ասում էին՝ հո միայն նիստերին մասնակցելո՞վ չէ ՍԴ անդամ, ինչն ավելի տարօրինակ էր, քան կարող էր լինել պատգամավորի պարագայում, քանի որ ՍԴ անդամը, բնականաբար, քաղաքական գործունեություն չէր իրականացնում»։