Ապրիլի 30-ի սպասումով. իշխանության սրտի Վճռաբեկի դատավորների ճակատագիրը կախված է Սուրեն Անտոնյանի դիմումի ելքից

Վաղը՝ ապրիլի 30-ին, Սահմանադրական դատարանը (ՍԴ) բանավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներ Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Դիմումի քննությունը տևական ժամանակ հետաձգվել էր, անհասկանալի իրավական ընթացակարգով փոխվել էր զեկուցող դատավորը, որից հետո որոշում էր կայացվել անցնել բանավոր ընթացակարգի:

ՍԴ-ում, բնականաբար, հասկանում են՝ սա ինչ է նշանակում, հասկանում են նաև ԲԴԽ-ում և Կառավարությունում, բայց չեն հասկանում՝ ինչ անեն այս գործի հետ. բավարարել Անտոնյանի դիմումը չի լինի, չբավարարել՝ առավել ևս. երբևէ դրա տակից դուրս գալ է պետք:

Հետաքրքիր է, որ նախագիծը կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել բացասական կարծիքներով: Բացասական եզրակացություն է տվել նաև Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժինը:

Կարդացեք նաև

Օրենքի մի թեթև կիրառումը, սակայն, բացահայտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) տեղափոխված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին հաջողվել է ունենալ Վճռաբեկ դատարանի խնամիաքավորաընկերական  քաղաքացիական պալատ, պատանդի կարգավիճակում գտնվող քրեական և վարչական պալատներ, սակայն այս հիմքով կարգապահական վարույթներ գեներացնելու դեպքում կարող է վտանգել յուրային դատավորների ամենաթողության մանդատը:

Նշենք, որ ողջ դատական համակարգն ուշիուշով հետևում է այս գործի քննությանը, որովհետև ինչպես նախկին ՄԻՊ` ԲԴԽ նախագահն է ասում, բոլորիս համար էլ պարզ է, թե որտեղ են կայացվում նման որոշումները:

Ամբողջ հարցն այն է, որ շուտով լրանում է ԲԴԽ ներկայիս նախագահ Կարեն Անդրեասյանի նախագահության ժամկետը, և ԲԴԽ նախագահ է ընտրվելու դատավոր անդամներից մեկը, հավանաբար Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների ազգական Արթուր Աթաբեկյանը, իսկ այս օրենքը հնարավոր է կիրառել կարգապական վարույթ հարուցող մտերիմ արդարադատության նախարար ունենալու դեպքում, որն էլ շուտով միջազգային իրավապաշտպան կառույցների շարունակական պնդումների արդյունքում կորցնելու է այդ լիազորությունը, իսկ կարգապահական հանձնաժողովը կարող է անվերահսկելի վարույթներ հարուցել նաև իշխանական ֆավորիտ ու երիտասարդ «չճնշվող» դատավորների նկատմամբ:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն այդքան հավես ու ժամանակ չունի (մարդը ինքնամոռաց հող է հանձնում), որ դատավորներին զանգի, պետական քաղաքականություն բացատրի, դրա համար պետք է դատավորների «անկախությամբ» զբաղվող մի հեքիաթասաց, որն այդ ամբողջը կանի ինքնուրույն և ինքնածախսածածկմամբ և ամենակարևորը` այդ ամբողջը հանրային գերակա շահի, դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ֆոնի ներքո:

Տեսանյութեր

Լրահոս