Մինչև 2020 թվականը սա Սահմանադրական դատարանն էր, իսկ այժմ՝ հակասահմանադրական դատարան. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր հրավիրած արժանապատվության հեղափոխության ժամանակ իրեն միացած քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակից քայլերթով շարժվեց դեպի Սահմանադրական դատարան, որտեղ մի քանի րոպե կանգ առան, այնուհետև շարժվեցին դեպի ԱԺ։

ՍԴ շենքի մոտ Էդգար Ղազարյանն ասաց, որ այդ շենքը մինչև 2020 թվականը կոչվում էր Սահմանադրական դատարան, իսկ այժմ դարձել է հակասահմանադրական դատարան։

«2020 թվականին ՔՊ-ի՝ միայն մեկ խմբակցության նախաձեռնությամբ, ընդամենը 4 ժամում, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Սահմանադրության մեջ կատարել են փոփոխություն, ունենալով մեկ նպատակ՝ փոխել ՍԴ կազմը և այստեղ բերել իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորներին։

2020 թվականին դեռ մինչև պատերազմն արտակարգ դրության պայմաններում, սա շատ լավ հասկանալով, որ մեր ժողովրդին տանելու է պատերազմի ու պարտության և դրա վերջը լինելու է Արցախը թշնամուն հանձնելու ծրագիրը, և հասկանալով, ուշ թե շուտ, դա պետք է ունենա միջազգային պայմանագրի տեսք, այն, ինչը հիմա փորձում է բանակցել ու ներկայացնել իբրև խաղաղության պայմանագիր, պետք է նախ քննության առնվի ՍԴ-ում։ Եվ միայն ՍԴ-ում դրական եզրակացության դեպքում կարող է ուղարկել ԱԺ վավերացման։

Կարդացեք նաև

Շատ խորհրդանշական է, որ մենք սկսեցինք Կառավարության շենքի մոտից, այն վայրից, որտեղ ստորագրվելու է կապիտուլյացիայի պայմանագիրը, հետո պիտի բերեն ՍԴ, որ իբր ասեն, թե դա համապատասխանում է Սահմանադրությանը, տանեն ԱԺ վավերացման, այնուհետև նախագահը ստորագրի ու հրապարակի»,- նշեց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ նման նպատակ իշխանություններն ունեցել են դեռևս 2020 թվականին։

Նա նաև տեղեկացրեց, որ իշխանությունը բարձրացրել է ՍԴ դատավորների աշխատավարձերը, նրանք ամբողջ  հուլիս, օգոստոս և սեպտեմբերի կեսերին որևէ նիստ չեն անում, սակայն ամեն ամիս յուրաքանչյուր դատավոր ստանալու է 2 մլն դրամ աշխատավարձ։ Մինչդեռ զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են փոխհատուցում 200 հազար դրամի չափով՝ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին։

«Սա նշանակում է, որ 10 զինծառայող ամեն ամիս զոհվել է, որպեսզի ամեն ամիս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Սեդա Սաֆարյանը, Արման Դիլանյանը և այլք աշխատավարձ ստանան, որոնք իրականում վարձկաններ են, ինչպես սիրիացի վարձկանները»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս