Հայաստանը երբեք չի ունեցել այնպիսի ղեկավար, որի օրոք աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները կարողանային Հայաստանից պոկել իրենց համար անհրաժեշտը. այդպիսի ղեկավար է միայն ու միայն Փաշինյանը։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Մերոնք ամբողջապես տրվել են այդ խաղին՝ դարձել հակառուսական, միայն թե Արևմուտքն իրենց աջակցի։ Սրանք իրենց բրնձային քաղաքականությամբ ուղղակի մակերես են։ Այս իշխանությունը մակերեսի իշխանություն է, խորքային ոչինչ չունի։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է հնարավոր, որ դու անընդհատ գնաս զիջումների, երբ ունես հարյուրով գերիներ, արժանապատվության կորուստ, քո տարածքից 300 քառակուսի կիլոմետր տրված է, երբ քո հակառակորդը քո երկրում է, ի՞նչ խաղաղության մասին կարող ես խոսել»։
Մինչ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի կարծր դիրքորոշումներն ընդունելը փորձում են փաթեթավորել ինչ-որ անհասկանալի բանակցային առաջընթացի մասին հայտարարություններով, Ադրբեջանի ԱԳ նախարարն իր օտարերկրյա գործընկերների հետ խոսում էՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ այն որակելով գործընթացի հիմնական խոչընդոտ։
Երևանն ու Բաքուն շարունակում են աշխատել չհամաձայնեցված կետերի ու ձևակերպումների շուրջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ իշխանություններն ամիսներ շարունակ հայտարարելով, թե պատրաստ են արդեն իսկ համաձայնեցված բովանդակությամբ ստորագրել Երևան-Բաքու համաձայնագիրը, այսօր հայտարարում են, թե մնացած կետերը համաձայնեցնելու հնարավորություն են տեսնում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն է տեսնում։
«Հիմա ես հասկանում եմ, որ իրենք ստիպված են այդ հետքայլերն անում, բայց գիտեմ նաև, որ ինչ-որ պահից մի քանի քայլ առաջ են անելու: Բայց հասկանո՞ւմ եք՝ ամեն հետքայլ ավելի է բարդացնելու այդ մի քանի քայլ առաջ գալը։ Այնուամենայնիվ հայ-ռուսական հարաբերությունները, հայ-իրանական հարաբերությունները, այդ հարաբերությունների դաշնակցային բնույթն այլընտրանք չունի»:
«Պետությունն այդ տարբերակով պայթում է։ Արևմուտքը հենց այդ հակադրությունն էր ուզում ունենալ Վրաստանում և այդ նույն Արևմուտքը պարտվեց հենց այդ հակադրության մեջ։ Արևմուտքն ասում էր հետևյալը՝ Վրաստա՛ն, դու շատ պուճուրիկ երկիր ես, պուճուրիկ գործոն, ուստի միակ տարբերակդ ազգային և պետական շահերը մոռանալն է՝ հանուն կերի, ինչը տեղի չունեցավ»,- ընդգծեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ վրացիներն ընտրեցին վրացամետ քաղաքականությունը։
«Թուրքիայի իշխանությունները ներկայումս առանձնապես չեն քննադատում ՀՀ իշխանություններին, քանի որ տեսնում են, որ վերջիններս բարյացակամ են տրամադրված, հրաժարվել են բոլոր պատմական խնդիրներից, անցյալից, ինչը եղել է Թուրքիայի տասնամյակների ցանկությունը։ Սակայն ՀՀ նման ծանրակշիռ քայլի դիմաց Թուրքիան նույնիսկ սահմանը չի բացում, սա կրում է դեմոնստրատիվ բնույթ, որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ»։
«Մինչ ընտրությունները դեռևս «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում էին, որ ընտրությունների արդյունքում իրենք կստանան 100 մանդատ, այսինքն՝ կունենան սահմանադրական մեծամասնություն, բայց դա անիրատեսական էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից և արևմտյան գործընկերների հետ բաց առճակատման մեջ մտնելուց հետո»,- ասաց քաղաքագետը։
«Ինչ վերաբերում է Ալիևին, Ալիևը վավերացրեց, բա ի՞նչ պիտի անի. ես միշտ էլ ասել եմ, որ հայկական օրակարգ չկա, ո՞ւր է այդտեղ հայկական օրակարգ: Մի բառ կա՝ խաղաղություն. Ստրուկն էլ է խաղաղ ապրում: Այն ստրուկը, որը խելոք իր ստրկությունն է անում, լափը շպրտում են դիմացը՝ հնազանդ ուտում է, նրան չեն ծեծում: Այն ստրուկը, որն ընդվզում է, ազատության համար պայքարում է, օրինակ՝ Սպարտակը, նրա դեմ պայքարում են: Քանի Նիկոլ Փաշինյանն Ալիևի բոլոր ասածներն անում է, իմաստը ո՞րն է՝ Ալիևը պատերազմի»:
Հայաստանն ունի բոլոր շանսերը` միանալու 3 միլիարդ բնակչություն ընդգրկող ԲՐԻԿՍ-ին և զարգացնելու սեփական տնտեսությունը՝ այդ կառույցում գործող համաձայնագրերի շնորհիվ։
Արևմուտքի հետ ակտիվ երկխոսության ֆոնին Փաշինյանը մասնակցեց այս, իր էությամբ, հակաարևմտյան միավորման գագաթնաժողովին, ելույթ ունեցավ, դրա շրջանակում ունեցավ բազմաթիվ շփումներ, ինչպես նաև՝ հանդիպեց Իլհամ Ալիևի հետ։
«Ի՞նչ է, ուզում եք Հայաստան չունենա՞նք։ Այս իշխանությունը չի կատարում իր վրա դրված առաջին պարտավորությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանությունը։ Պատկերացնո՞ւմ եք, որևէ իշխանություն հայտարարի, որ իր առաջին պարտականությունը չի կարողանում կատարել, ու այդքանից հետո մնա իշխանության։ Այս առումով նոնսենս ունենք. նոնսենս է, որ պատերազմում պարտվածը գնա բանակցի, բոնուսներ տա հակառակորդին և մնա իշխանության»։
Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն առաջ մղելու մի քանի անհաջող փորձերից հետո ԱՄՆ-ը նոր՝ բարձրաստիճան, կոնկրետ նախաձեռնությամբ է հանդես գալիս Ջո Բայդենի անունից, որը, թերևս, կդառնա վերջինն այս վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանում։
«Հայտարարությունն էլ ընդունվեց այս անգամ, որն ուղղակի ոչինչ է, ոչինչ են նաև նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները Հայաստանի համար։ Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններում քայլ կարձանագրվի, եթե կնքվի «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, իսկ այդ պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ Ադրբեջանի պահանջով Հայաստանում հանրաքվե չի եղել։ Հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները կարող են լինել անգամ շատ ինտենսիվ, միևնույն է՝ խնդրի էությունը դրանք չեն փոխում»:
«Ատե՛ք ռուսներին, ինչ ուզում եք՝ արեք, բայց ի՞նչ է նշանակում ռուսական շուկայում առևտուր չանելու պահանջը, չէ՞ որ ռուսական շուկան հայ տնտեսվարողի համար ուղղակի դրախտ է, այլընտրանք չունի, որովհետև հայկական արտադրանքը ոչ միայն չի բավարարում եվրոպական ստանդարտները, այլ նաև մեր տնտեսվարողն արտահանելու բան էլ չունի։ Այս խնդիրներին ավելանում է նաև լոգիստիկան. ճանապարհածախսն այնքան մեծ է, որ մինչև այդ ապրանքը Հայաստանից հասնի Եվրոպա, կդառնա ոչ մրցունակ։ Հետևապես, կրկնում եմ՝ եղե՛ք հակառուս, բայց ի՞նչն է խանգարում ձեզ ապրանք արտահանել ռուսական շուկա»,- ասաց Մնացականյանը։
Երևան-Բաքու խորացող տարաձայնությունների ու ռեգիոնալ լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կարճ, սակայն բովանդակային անդրադարձ է կատարել Երևան-Բաքու գործընթացին՝ ըստ էության ընդունելով ԱՄՆ «անկարողությունը», որպես միջնորդ, բանակցային գործընթացում։
Սալամիի խոսքով, այս մակարդակով հանդիպման ժամանակ, բնականաբար, Ադրբեջանի ու Իրանի պաշտոնյաների օրակարգից չէին կարող դուրս մնալ ռեգիոնալ ապաշրջափակման թեմաները, որոնց վերաբերյալ Իրանն ունի առանձնահատուկ դիրքորոշում ու կարծիք։
ՀՀ ԱԳՆ-ն Բաքվին առաջարկել է օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, որ, շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել և առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:
«Փաշինյանը գնալու է զիջումների. այլընտրանք չկա։ Զիջում ասելով՝ պետք է նկատի ունենանք, որ ամեն զիջումը փոխկապակցված է իշխանությանը մնալու երաշխիքի հետ։ Զիջումն իշխանության մնալու երաշխիքն է։ Ասել, թե նա չի հասկանում՝ ինչ է անում, մոլորություն է։ Պլանավորված և ճանապարհային քարտեզով ինքը շարժվում է առաջ։ Ինքը պայմանավորվում է միայն Ալիևի հետ, որովհետև Փաշինյանի իշխանությունը կախված է Ալիևից. թելադրողն Ալիևն է»,- ասաց Մելիքյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անտրամաբանական է համարում այն պնդումները, թե Ռուսաստանը դուրս է գալիս տարածաշրջանից: Ըստ նրա՝ հակառակ տենդենցներն են նկատելի, եթե խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, պարզապես Ռուսաստանը փորձում է վերաֆորմատավորել իր ներկայությունը տարածաշրջանում:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն իրականացվողը ներկայացնում են ՀՀ ինքնիշխանության ամրապնդման քողի ներքո, որ իբրև թե ռուս սահմանապահներին իրենց տեղակայման վայրերից հանելով՝ ՀՀ-ն ամրապնդում է իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սակայն, ըստ նրա, իրականում տեղի է ունենում այլ բան։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
«ՌԴ նախագահ Պուտինը պատահական չէ, որ ընդգծեց՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Հայաստանի հետ առևտաշրջանառության ծավալները կհասնեն 16 միլիարդ դոլարի։ Եթե այսպես շարունակվի ձևակերպումը կարևոր է, դրանով Պուտինն ուղղակի Փաշինյանին հասկացրեց՝ մի՛ կտրեք այն ճյուղը, որի վրա նստած եք։ Հայաստանի ղեկավարը գնացել էր Մոսկվա, որովհետև տեսնում է՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ մեծ է, իսկ այլընտրանքներ իրենք չեն կարողացել ստեղծել, հետևապես պետք է հաշվարկել՝ արդյո՞ք պետք է եղածը կորցնել՝ խզելով այդ կողմի հետ հարաբերություները»,- ասաց Մարտիրոսյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։
«Կա մի մեծ տարբերություն։ Նախկին իշխանությունը մեծաքանակ զենք էր գնում, քիչ խոսում, իսկ ներկաները շատ քիչ զենք են գնում, բայց շատ են խոսում։ Օրինակ՝ Ֆրանսիայից գնում են շատ քիչ զենք, բայց շատ թանկ գնով, կամ՝ Հնդկաստանից գնում են չփորձարկված զենք։ Սա ռազմական բալանսը չի կարող փոխել։ Սրանից բացի, կա մասնագետների խնդիր։ Հարց է առաջանում՝ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Վրաստանով հնդկական զենքը թողնելո՞ւ են, որ հասնի Հայաստան»,- իր մտահոգությունները ներկայացրեց քաղաքագետը։
«Հիմա թե ի՞նչ հաշվարկ է արվել և ի՞նչ «պայմանավորվածություն» է ձեռք բերվել այս անգամ, կարճ ժամանակահատվածում պարզ կլինի»,- նշեց փորձագետը՝ պարզունակ համարելով ՌԴ-ի կողմից այս տարբերակով մարդկային ռեսուրսի խնդիր լուծելու հանգամանքը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում:
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում ռուսական կողմն առաջին անգամ կիրառեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Օրերս«Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը՝ հղում անելով հարավկորեական «Չոսունբիզ» լրատվամիջոցին, գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «ՍևՀովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը, և,որ K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին, ուստի այն համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը. ըստ բաց աղբյուրների՝ K2-ի արժեքը 8․5 միլիոն դոլար է։