Փաշինյանը ռուսական վեկտորի աջակցություն չունի, բայց դա չունի նաև ընդդիմությունը. Մալյան
Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը վստահեցնում է՝ ընդդիմությունն իշխանափոխություն անելու հարցում կհաջողի, եթե առաջին հերթին ոչ թե մարդկանց դուրս հանի փողոց, այլ աշխատի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և ստանա նրանց աջակցությունը:
Այս մասին քաղաքական գործիչն ասաց 168TV-ի եթերում՝ ընդգծելով. «Չգիտեմ՝ ինչու են մեր ընդդիմադիրները խուսափում խոսել այդ մասին, բայց չէ՞ որ 2018 թվականին Փաշինյանն ունեցել է և՛ ռուսական, և՛ արևմտյան վեկտորների ուղիղ աջակցություն: 2021 թվականի արտահերթ ընտրություններին Փաշինյանն ունեցել է դարձյալ նույն այդ կենտրոնների աջակցությունը»:
«Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այժմ է, որ չունի ռուսական վեկտորի աջակցությունը, բայց դա չի նշանակում, որ այն ունի ընդդիմությունը: Ընդդիմության մոտ չի ստացվում, որովհետև այդ արտաքին ուժերի աջակցությունը չկա, իսկ այդ պարագայում ընդհանրապես անիմաստ է դառնում մարդկանց փողոց հանելը»,- ասաց Մալյանը՝ շեշտելով՝ իշխանափոխության հասնելու համար ընդդիմադիր ուժերը պետք է սկսեն արտաքին քաղաքական կենտրոնների հետ բանակցություններից:
Մանրամասները՝ տեսանյութում: