Պուտին-Ժապարով բանակցությունների արդյունքներով կստորագրվի փաստաթղթերի փաթեթ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի հետ բանակցությունների արդյունքներով կստորագրվի կարևորագույն փաստաթղթերի փաթեթ։
«Կստորագրվի առևտրատնտեսական, կրթական, միգրացիայի և այլ բնագավառներում կարևորագույն միջկառավարական ու միջգերատեսչական փաստաթղթերի փաթեթ», – ասել է Պուտինը ռուս-ղրղզական բանակցությունների ընթացքում։
Պուտինը Ղրղզստան է մեկնել պետական այցով։ Նա Բիշքեկում կգտնվի նոյեմբերի 25-27-ը։ Պլանավորված է նաև Ռուսաստանի ղեկավարի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և մասնակցությունը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։

