Բաժիններ՝

Ֆիզկուլտինստիտուտից 3 մարդ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Այս մասին Tert.am-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:

Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս