«Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից». Գագիկ Համբարյան

«Հիմա Ռուսաստանը վերջապես հասկացա՞վ, որ Էրդողանը երբեք իրեն ընկեր չի լինի: Այն մարդիկ, որոնք Պուտինին համոզել են, որ թուրքերի հետ կարելի է ընկերություն անել և շրջել պատմության անիվը… Դա ուղղակիորեն աղետալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի համար: Ես սպասում եմ էն օրվան, երբ նույն Էրդողանը շուտով պայթեցնելու է Ռուսաստանը ներսից՝ Հյուսիսային Կովկասից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ռուսաստանը պետք է շատ կտրուկ վերանայի և փոփոխի իր քաղաքականությունը հատկապես Հարավային Կովկասում: Ինքն իր հալով մտածում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կվերահսկի՞: Չի կարող:

Թուրքերն ինչպես ռուսներին դուրս շպրտեցին Արցախից և Սիրիայից, նույնն էլ անելու են «Զանգեզուրի միջանցք»-ի  պարագայում: Սիրիան ամբողջությամբ գրավելուց երկու օր առաջ թուրքական TRT հեռուստաընկերությունով ռեպորտաժ գնաց, որտեղ հաղորդավարն ասաց՝ Հալեպը, Հոմսը, Համան, Դերան և Դամասկոսը մեր վերահսկողության տակ հայտնվելուց հետո հաջորդը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ հաջորդը մենք ենք:

Դա չեն թաքցնում թուրքերը, առավել ևս՝ դա չի թաքցնում Էրդողանի դուստրը՝ Էսրան»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031