«Այս տարիների ընթացքում շատ բան եմ լսել, բայց որ ՌԴ-ն թաղապետարաններում է ինչ-որ բաներ կազմակերպում, առաջին անգամն էր»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ դեսպանատանն ուղղված մեղադրանքներին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը թաղապետի մասնակցությամբ ՌԴ դեսպանատան սադրանքն է եղել։
Հայաստանում հարցված քաղաքացիների ավելի քան 88 տոկոսի համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։ Այս հարցն ընդգրկված էր «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հեռախոսային հարցերի թվում, և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանն այսօր մանրամասնեց՝ հարցվածների 75 տոկոսը նշել է, որ, «այո՛, միանշանակ կարևոր և տոնական օր եմ համարում», 13,6 տոկոսը` «ավելի շուտ համարում եմ տոնական օր», 5,9 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ համարում» տարբերակն է պատասխանել, իսկ 5,2 տոկոսը՝«միանշանակ ոչ․ օրը կարևոր ու տոնական չեմ համարում»։
Օրերս ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի տված հարցազրույցը 168․am-ին մի շարք ուշագրավ ձևակերպումներ ու մտքեր էր պարունակում ՌԴ քաղաքականության մասին հարավկովկասյան և հայաստանյան ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Փաշինյանն ու Ալիևն, ամենայն հավանականությամբ, կընդունեն Կրեմլի հրավերը։ Սակայն, ըստ նրա, ծրագրված լուրջ հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմից այդ միջոցառումների շրջանակում քիչ հավանական է, քանի որ այս տարի Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներն այլ մասշտաբ ու ծավալ ունեն։
Հայաստանի իշխանությունը վարում է խոնարհման «դիվանագիտություն» Թուրքիայի առաջ՝ հիմնավորելով, թե իրենք այլ ելք և հնարավորություն չունեն։ Այս իշխանությունն ասում է, թե պետք է բավարարի Թուրքիայի բոլոր պահանջները, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել, մինչդեռ, այո՛, ելք չկա, բայց իրենց՝ իշխանության մնալու դեպքում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների և Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
«Պահանջում են միջանցք։ Ուշագրավ է, որ այն նույն մարդիկ, որոնք Հայաստանից հայտարարում էին, թե Հայաստանի սուվերենությանը դեմ է, որ այդ ճանապարհին կանգնի ռուս սահմանապահը, հիմա համաձայն են էքստերիտորիալ տարածք տալ Ադրբեջանին։ ճանապարհ են տալու, որը որևէ կերպ չի վերահսկվելու Հայաստանի կողմից։ Հայաստանի իշխանությունն ասում է՝ տալիս ենք, բայց գոնե անունը միջանցք չլինի, իսկ Ալիևն ասում է՝ ո՛չ, պետք է փաստաթղթով այդ ճանապարհի կարգավիճակն այնպես ամրագրվի, որ վաղը Հայաստանի հաջորդ իշխանությունն այդ կարգավիճակը չկարողանա փոխել։
«Այդ Խաղաղության պայմանագիրը մեռելածին է, քանի որ դա հակամարտության պատճառ դարձած խնդիրներին լուծում չի տալիս, դրանով չի լուծվում արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը։ Առանց Արցախի հարցը բանակցային սեղանին վերադարձնելու՝ չի կարող լինել Խաղաղության պայմանագիր»,- ընդգծեց «Հայաքվե» միավորման համակարգողը։
Երկար դադարից հետո նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը։ Ռուսական պաշտոնական «Կրեմլին»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինը հանգամանալից հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Ի դեպ, պաշտոնական հաղորդագրությունն արդեն իսկ խոսուն էր իր ծավալով և ներառում էր թեմաներ, ինչպիսիք են երկկողմ շահավետ համագործակցությունը, ռուս-ամերիկյան երկխոսությունն Ուկրաինայի շուրջ և Թուրքիայի աջակցության պատրաստակամության հարցը, «սևծովյան նախաձեռնություն»-ը և Սիրիայի հարցը։
Բաքուն հերթական անգամ խոսել է Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ առկա խնդիրներից։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կոչ է արել Երևանին՝ արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով՝ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու», իսկ այն բաց թողնելը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «սխալ կլինի»։
«Չմտածեք, որ այս տարածքի համար կռիվ տվող չկա: 20 ազգ կա, որ սպասում է՝ դու սայթաքես, 5 քառակուսի մետր հող ունենան, իրենց դրոշը տնկեն և ասեն՝ մենք պետություն ենք: Այնպես որ, ուզես թե չուզես, այս կռիվը պետք է տրվի: Վերջին 30 տարում դու 15 հազար տղու արյուն ես թափել այստեղ, կա՛մ տեր կկանգնես այդ ամենին, կա՛մ եթե քեզ համար սեփական եղբոր հուշարձանը պղծելը սովորական երևույթ է… ազգն իրավունք չունի ապրելու, եթե տեր չի կանգնելու իր գերեզմաններին»:
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին է զանգահարել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմմին։
Թե ինչի՞ մասին է 5 օրվա ընթացքում ադրբեջանական 11 ապատեղեկատվական հայտարարությունը, և Փաշինյանի կողմից միակողմանիորեն պայմանագրի ստորագրման մասին հայտարարություններն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քննարկեցինք Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։
«Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ուզում եք ռուսական զորքերը հանել այստեղի՞ց: Լավ, հանեցիր, ուղիղ շփվում եք իրար հետ, կոնֆլիկտ առաջացավ, հայերն ու ադրբեջանցիներն են լուծելո՞ւ իրար հետ: Դուք լո՞ւրջ եք: Այս ամենի հեռանկարն իրենք տեսնում են: Ադրբեջանում մի լուրջ հատված կա, որ Փաշինյանի այս քաղաքականությունից զգուշանում է, որ սա չի արտահայտում Հայաստանի և հայ ժողովրդի մոտեցումը: Իրենք մեզ գիտեն, գիտեն արժանապատվության համար մեր կռիվ տալու պատմությունը: Իրենք շատ լավ հասկանում են, որ սրան հաջորդելու է փոթորիկը: Դա է պատճառը, որ Ալիևը ձգձգելով՝ փորձում է ածանցյալ սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ունենալ»:
Հարցին, թե ներկայումս ՌԴ իշխանությունները որքանո՞վ են հետաքրքրված կարգավորման հարցում ներգրավման հեռանկարով, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ սրանք դիվանագիտական հայտարարություններ են, որոնք հնչում են և պետք է հնչեն՝ հաշվի առնելով իրավիճակը։ Սակայն, ըստ նրա, իրավիճակի բարդությունը Ռուսաստանի համար բազմաշերտ է։
Փաշինյանական իշխանությունը, ըստ Ասլանյանի, պաշտոնավարման ընթացքում որևէ առաջընթաց չի կարողացել գրանցել հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավելին՝ սկուտեղի վրա մատուցել է ադրբեջանական կողմին այն, ինչը եղել է նրանց համար 30 տարվա երազանք, հետևապես՝ ՔՊ-ական այս թիմն ու նրա ղեկավարը «մուրազ են Ադրբեջանի համար»։
«Երևանի ավագանու ընտրություններից առաջ Ալիևը սպասեց, որ ընտրությունները կայանան, ապա հայաթափեց Արցախը։ Հիմա փորձելու են նույն ծրագիրը գործարկել. չեմ զարմանա, որ Գյումրու ընտրություններից հետո նոր տեղի ունենա էսկալացիա»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու արձանագրումից և հայ-ադրբեջանական գործընթացում Թրամփի աշխատակազմի ակտիվությանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ լարվածության տպավորություն է փորձում ստեղծել։ Լրատվական դաշտում այդ ֆոնն ապահովելու համար Ադրբեջանի ՊՆ-ն, մի քանի օր է, օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Բնականաբար, ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական բոլոր հաղորդագրությունները հերթով հերքում է։
Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին Երևանի ու Բաքվի հայտարարություններից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Թրամփի աշխատակազմը որոշ ջանքեր է ներդրել այս ուղղությամբ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի նահանջի տարրեր են նկատվում: Պատճառը, նրա որակմամբ, աշխարհաքաղաքական նոր սպասումներն են՝ պայմանավորված գլոբալ բանակցություններով և արևմտյան քաղաքականության գլոբալ վերանայման գործընթացով։ Նա գտնում է, որ ՀՀ իշխանությունները գուցե հավաքական Արևմուտքի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի նախագահության պայմաններում մեծ հույսեր էին կապում, քանի որ արևմտյան քաղաքականությունը ևս այլ էր՝ միտված ՌԴ-ի դիրքերի թուլացմանը։
«Մենք պատմության մեջ առաջին ազգն ենք դառնում, որն իր 1.5 մլն նահատակների հիշատակը վաճառում է, որպեսզի լինի առևտուր, փոր և գրպան: Այսպիսի բան պատմության մեջ չի եղել»:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- այս մասին հաղորդում է ռուսական պաշտոնական Kremlin.ru կայքը։
«Մենք պետք է պահենք Սյունիքը. ոչ ոք մեր երկրին տիրություն չի կարող անել՝ մեզանից բացի, իսկ դրան հակառակ՝ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում, խոսում է Խաղաղության խաչմերուկի մասին, ինչն իրականում քողարկված ձևով Մեղրիով Ադրբեջանին Թուրքիայի հետ կապելու ծրագիր է։ Պետք է մտոք կույր լինել սա չհասկանալու համար,- ասաց Հարությունյանը՝ հավելելով,- Հայրենի իշխանությունը դարձել է Հայաստանի դեմ նոր սպառնալիքների աղբյուր, հետևապես, եթե ուզում եք արտաքին սպառնալիքները չեզոքացնել, չեզոքացրեք Փաշինյանի իշխանությունը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հայտնի Femen շարժման ակտիվիստուհիները իրենց «համարձակ»՝ մերկ, հերթական ցույցն են կազմակերպել՝ դատապարտելով «ֆաշիզմի վերելքը Եվրոպայում և աշխարհում»: Այս անգամ մերկ ակցիան կազմակերպվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
«Եթե ավելի վաղ Մոսկվայի ու Արևմուտքի միջև կային խնդիրներ, այդ խումբը կարողանում էր այնուամենայնիվ աշխատել, ճանաչելով դրանում ՌԴ դոմինանտ դերակատարությունը։ Պատերազմից հետո ուկրաինական իրադարձություններին զուգահեռ՝ Արևմուտքը սկսեց ազդեցության գոտիների վերանայման գործընթաց, շահերը և նպատակները փոխվեցին, ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխարհաքաղաքական առումով ևս դարձավ անհետաքրքիր կառույց»,- բացատրեց Լուկիանովը։
«Դատավարության դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը, ի թիվս այլ բաների, ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ»,- X-ում գրել է Ալիևի խորհրդականը:
«Հրաժարվելուն զուգահեռ՝ Փաշինյանը տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ՝ եթե Հայաստանի հարավը Ադրբեջանի կողմից օկուպացվի, օրինակ՝ Մեղրիի, կամ Գորիսի, կամ Ջերմուկից դեպի Երասխ հատվածներից, ապա այդ դեպքում կթիրախավորվի Ադրբեջանը, որովհետև կասվի՝ Հայաստանը պատրաստ է եղել ճանապարհները տալ, ինչին համաձայն չի եղել ադրբեջանական կողմը։ «Արմենպրես»-ում հրապարակված նրա վերջին հոդվածն այս քարոզչական ֆոնն ապահովելու համար էր»,- ասաց Հայկ Նահապետյանը։
«Հնարավոր չի լինելու անտեսել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը շարունակելու են բանակցել, ուստի ամեն բան այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ։ Սակայն Եվրոպայից հնչող ուղերձներն աննախադեպ են, նրանք տրամադրված են գործել արագ, պատասխանատու, պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների՝ հավելյալ անվտանգային միջոցառումներ նախաձեռնելու համար։ Երեկ կայացած գագաթնաժողովով ԵՄ-ն ուղերձ հղեց, որ Ուկրաինան միայնակ չէ, իսկ ԵՄ-ն հանձնառու է պաշտպանել և՛ իրեն, և՛ Ուկրաինային»,- նկատեց նա։
«Կարծում եմ՝ հայկական կողմը որոշ փոփոխություններ գուցե մտցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, թերևս, մեղմելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել էին հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ իս, շեշտը կդրվի տնտեսական համագործակցության վրա՝ պահպանելով քաղաքական համագործակցության այնքան մակարդակ, որպեսզի տնտեսական բաղադրիչը հնարավոր լինի պահպանել։ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունն էլ պայմանավորված է լինելու Արևմուտքում տեղի ունեցող խմորումներով և փոփոխություններով»։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ սերտ հարաբերություններ ունեցող գործընկեր երկրները սովորաբար տարեսկզբին իրականացնում են բարձրաստիճան շփումներ և քաղաքականության որոշակի համաձայնեցումներ ձեռք բերում տարվա կտրվածքով։