Ուկրաինան Ժնևում զգուշացրել է, որ չի փոխելու իր սահմանադրությունը
Ժնևում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը լիազորություններ չուներ տարածքային հարցեր քննարկելու, այլ պարզապես ուրվագծել է կարմիր գծերը և զգուշացրել, որ չի փոփոխելու սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը, ում խոսքերը մեջբերում է УНИАН-ը։
Նա վերահաստատել է Կիևի դիրքորոշումը, որ տարածքային հարցի քննարկումները պետք է հիմնված լինեն շփման ներկայիս գծի վրա և միայն պետությունների ղեկավարների միջև։
«Մենք հայտարարել ենք, որ Ուկրաինան չի ընդունի որևէ ճանաչում, և Ուկրաինան չի փոփոխելու սահմանադրությունը։ Եվ սրանք են ուկրաինացի ժողովրդի կողմից ուրվագծված կարմիր գծերը»,- ասել է Բևզը։

