Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել էին BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Honda մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է թատրոնի ներսում մնացած և պատուհանից իրենց ընկերների հետ շփվող դերասաններին։ Իսկ սնունդը, որը նրանց համար բերել էին, ներս տարավ ոստիկաններից մեկը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2024 թվականի կարիքների համար հրատապ մեկ անձ ընթացակարգով դարձյալ ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին։
Երեկ Քննչական կոմիտեն (ՔԿ) ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։
Հունիսի 7-ին «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ը նոր ֆիլմ թողարկեց՝ «Ինչի՞ց են բողոքում դատավորները» վերտառությամբ: 6.5 րոպե տևողությամբ ֆիլմի մեջ դատավորներ Արտուշ Գաբրիելյանը, Մերի Մոսինյանը, Վարդգես Ստեփանյանն ի խորոց սրտի պատմում էին, որ ուղեկցող դասակի քիչ լինելու պատճառով կալանավորված անձանց չեն կարողանում խցերից հանեն ու բերեն դատական նիստերի դահլիճ, ու այդ պատճառով նիստերը հաճախ հետաձգվում են:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամ Ժորա Ավետիսյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության հարցը:
Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Վեհափառ Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ իշխանությունների դրսևորած վերջին խայտառակ վարքագծին: Նա նախ արձանագրել է, որ «ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է», ապա նաև լուսանկարով տեղեկացրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն Հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։
Դուք ո՞նց եք երեկոյան տուն մտնելու ու նայելու Ձեր ընտանիքի աչքերին, եթե, իհարկե, նրանց բոլորին միասին վերցրած՝ չի փոխարինում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:
Համազգային խայտառակություն ու ամոթ. խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Տավուշի մարզպետին և էլի ո՞ւմ էին թաքցնում ոստիկաններն ու զինված ԱԱԾ-ականները «Կիրանց» հացատանը
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
Այս օրերին, երբ իշխանությունը Հայրենիքի հերթական հատվածն է հանձնում՝ այս անգամ արդեն Ադրբեջանին հանձնելով Տավուշի տարածքները, տեղին է վերհիշել՝ ինչ կատարվեց Ոսկեպարում 1991թ. մայիսին:
2021թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած շուրջ 30 զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ աննախադեպ բիրտ ուժ կիրառվեց: Ծնողներին, այդ թվում՝ կանանց, քարշ էին տալիս Եռաբլուրի աստիճաններով:
ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանը դիմելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ասաց, որ այսօր Հայաստանում կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ոստիկաններ, որոնք, ցավոք, ենթարկվում են աշխատանքային թրաֆիկինգի։
Քաղաքացու խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրեն ժողովուրդն է ընտրել, ինչպես կարող է հրաժարական տալ. «Բա նա ժողովրդին ասե՞լ է, որ Հայաստանը տալիս է թուրքին, չի ասել, չէ՞։ Ասե՞լ է, որ տներից հանելու է, շպրտի դուրս՝ չի՛ ասել»։
Այսօր ժամը 13:00-ի սահմաններում լարված իրավիճակ է եղել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ եկել և առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները:
Անասուն, մարդակեր թուրք, դավաճան. զոհված զինծառայողների ծնողները` Նիկոլ Փաշինյանին
Վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-Ն.Խ.) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու հսկայաքանակ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում, ըստ ծնողների` նաև դիպուկահարներ են բերվել: Եռաբլուրի բոլոր մուտքերը հսկայաքանակ ոստիկաններով, կարմիր բերետավորներով շղթայված է:
Ի դեպ, արգելում են նաև լրագրողների մուտքը Եռաբլուրի բուն տարածք:
Լրագրողներին արդեն իսկ փողոցի կողմից, Եռաբլուրի սկզբնական մուտքից թույլ չեն տալիս վերև բարձրանալ։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հիշատակին նվիրված միջոցառում. ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ իրենք Քյարամյանի հետ հանդիպման պահանջը հունվարի 20-ին են բանավոր ներկայացրել, երբ գնացել էին Քննչական կոմիտե, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել ՔԿ-ից։