Համազգային խայտառակություն ու ամոթ. խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Սարդարապատից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա մեծաթիվ աջակիցների հեռանալուց հետո, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը որոշել է, ամեն դեպքում, բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր:
Սակայն, հավանաբար անձնական վրեժխնդրության դրսևորմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գալուց առաջ սև բերետավոր ոստիկանները խոչընդոտել են Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և սրբազան հայրերի մուտքը հուշահամալիր:

Համացանցում տեսանյութերն արդեն տարածվում են: Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի հրապարակած տեսանյութի մեջ հստակ երևում էր, թե ինչպես են, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկանները սանձարձակ վարքագծով խոչընդոտում Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր:
«Ամոթ ձեզ, ոստիկաններ»,- ասում է Զաքարիա վարդապետն ու հավելում՝ «Ենիչերիները կանգնած են այսպես: Պետք է դեմքերով ճանաչել այս մարդկանց»:

168.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը այս աղմկահարույց միջադեպից հետո տեղեկացրեց. «Խոչընդոտել են Վեհափառ Հայրապետի մուտքը՝ առանց հիմնավորումների: Մանրամասների մասին կխոսեմ ավելի ուշ»:

Նա հավելեց նաև, որ, ի վերջո, Վեհափառի ու հոգևորականների մուտքը հաջողվել է:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս