«Իրա թերթում ինչ գրում էր, հերքում էր, իրեն թվում է՝ պետությունն էլ է տենց». քաղաքացին՝ Փաշինյանի մասին

Քիչ առաջ Տիգրան Մեծ փողոցում ոստիկանները, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային առևտրով զբաղվող անձանց փորձել են հեռացնել տարածքից, առևտրականների ապրանքի մի մասը լցրել են հենց փողոցում, մի մասն էլ՝ առգրավել։

Այդ հատվածով անցնող քաղաքացիներից մեկը՝ Անահիտ Պետրոսյանը, ում վրդովվեցրել էր պատկան մարմինների թույլ տված արարքը, 168.am-ին ասաց, որ պահպանությունը համատարած զբաղված է «միայն պետական մարդկանցով, կառույցներով, պետությունով, իբր պետությունով»։

«Մենք հիմա պետություն չունենք, եթե պետություն լիներ, մենք այսպես անպաշտպան չէինք լինի։ Ամեն քայլափոխի մեր կյանքը վտանգված է, ամեն քայլափոխի։ Չգիտենք՝ ո՞նց շարժվենք, որ մեզ վնաս չլինի, մեր երեխեքի ապագան սա է։ Մենք խորհրդային տարիներին հանգիստ ապրել ենք, այդքան ռեպրեսիաներից են խոսում, այս են ասում, այն են ասում, նման բան չի եղել, մենք հանգիստ արտահայտվել ենք»,- նշեց քաղաքացին։

Նա ընդգծեց, որ օրվա իշխանությունների աշխատանքը վատ է գնահատում։

Կարդացեք նաև

«Ի՞նչ են արել, որ գնահատական էլ տանք, գնահատական չկա, ի՞նչ գնահատական։ Երբ առավոտյան արթնանում ու տեսնում ես, որ մի տարածք տվել են, զոհեր են եղել, «Եռաբլուրի» մասին էլ չեմ խոսում, ինչպե՞ս կարելի է սա պետություն կամ կառավարություն համարել։ Եթե պետական ամենաառաջնագծում պատկերացնող մարդը կանգնում-ասում է՝ ես հայերի անվտանգությունը երաշխավորում եմ, երաշխավորել էլ չասաց, եսիմ ինչ բառ ասաց, բայց Հայաստանինը՝ չէ, սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չի ունենալու, վե՛րջ, սա է, Փաշինյանի ասածը սա է։ Իր թերթում ինչ գրում էր, հետո հերքում էր, իրեն թվում է՝ պետությունն էլ է տենց՝ գրի, հերքի, հո այդպե՞ս չէ։ Վերջապես մի տեղ պետք է կանգնի՞, թե՞ չէ։ Ինչ ասեմ, չգիտեմ, կործանվում ենք ու շատ արագ»,- հավելեց նա։

Ըստ քաղաքացու, նախկինում էլ էին ոստիկանի հետ վիճում, բայց եթե հիմա մի բառ ասեն, ապա ոստիկանը թևերից կբռնի ու կտանի։

«Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց մենք այս աստիճանի քայլենք ու ոչ մի բան չնկատենք, դա սարսափելի է։ Ես չգիտեմ՝ մեր ժողովրդի հետ ինչ է կատարվում, կա՛մ մանիպուլյատիվ քարոզչությունն են օգտագործում, կա՛մ էլ մարդիկ չեն ուզում իրենց նեղություն տան, ուրիշ բացատրություն չկա։ Բա մենք 30 տարի համբերենք, ցուրտ ու մութ տարիներին համբերենք, զոհեր տանք, ու գանք այսօր նստեք-գոռանք՝ Նիկոլ՝ վարչապե՞տ։ Սա՞ էր մեր ուզածը, սա՞ էինք մենք երազել։

Երբ մենք անկախացանք, այս տարածաշրջանում ամենաառաջադեմ երկիրն էինք, այս ի՞նչ է կատարվում։

Ես ելքն առայժմ չեմ տեսնում, որովհետև մեր ժողովուրդը փոխանակ երևույթի դեմ պայքարի, իրար դեմ է պայքարում։ Նկատի ունեմ, որ մենք համախմբված ո՛չ սահման ենք պահում, ո՛չ զինվոր ենք պահում, ո՛չ էլ մեր քաղաքական որոշումները։ Օրինակ, ՊՆ նախկին շենքի բնակիչներին, մարդիկ ապրել էին այդ շենքում, մի պահով ապահովեիք։

Այդ հրաշալի գյուղերը կառուցել էին, ասում էր՝ Շուշին դժգույն քաղաք է, բա Բերձո՞րն ինչ էր, գեղեցիկ տները, ո՞նց կարողացավ առանց մեկ կրակոցի այդ տարածքները հանձնել։ Անհնար է ապրել մի երկրում, որտեղ ղեկավարությունն ամեն վայրկյան մի սյուրպրիզ է պատրաստում»,- ընդգծեց նա։

Քաղաքացու խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իրեն ժողովուրդն է ընտրել, ինչպես կարող է հրաժարական տալ.

«Բա նա ժողովրդին ասե՞լ է, որ Հայաստանը տալիս է թուրքին, չի ասել, չէ՞։ Ասե՞լ է, որ տներից հանելու է, շպրտի դուրս՝ չի՛ ասել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս