Հարյուրավոր ոստիկաններ ենթարկվում են թրաֆիկինգի. նրանց ստիպում են կեղծ ցուցմունքներ տալ. Գեղամ Մանուկյան

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Գեղամ Մանուկյանը դիմելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ասաց, որ այսօր Հայաստանում կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ոստիկաններ, որոնք, ցավոք, ենթարկվում են աշխատանքային թրաֆիկինգի։

«Նկատի ունեմ այն հարյուրավոր ոստիկաններին, որոնք բողոքի ցույցերի ժամանակ տարբեր դեպքերով ստիպում են կեղծ ցուցմունք տալ, իբր այս կամ այն քաղաքացին չի ենթարկվել։ Տասնյակներով կան դեպքեր, դրան ներկա եմ եղել, երբ դատարանում այնքան անհարմար վիճակի մեջ է հայտնվում այդ ոստիկանը, որ նույնիսկ դատավորն է վրան ծիծաղում։ Թրաֆիկինգի նշան, անցած անգամ եմ ասել՝ Ջոմարդյան Հայկազ, զոհվածների ծնողներին քաշքշող ոստիկաններ, կարմիր բերետավորներ։ Թրաֆիկինգի զոհ են այդ ոստիկանները, կարմիր բերտավորները, որ Լևոն Քոչարյանի վրա ցուցմունք են տալիս, թե մեքենայում չորս հոգու Լևոն Քոչարյանը ծեծել է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Արձագանքելով՝ Վահե Ղազարյանն ասաց, որ Ներքին գործերի նախարարությունը, հատկապես՝ ոստիկանությունը նման ծանրաբեռնված, գրագետ ու նման ձևով երբեք չի աշխատել։

«Ես երկար տարիներ աշխատել եմ ոստիկանությունում, համակարգը պատկերացնում եմ ու ամենակարևորը՝ ուզում եմ վստահեցնել, որ ես միշտ աշխատել եմ մեր կառույցը քաղաքականությունից զերծ պահեմ։ Նման ծանրաբեռնված ոստիկանությունը երբեք չի աշխատել, երևի լրատվականներով տեսել եք, թե տարբեր երկրներում ոստիկաններն ինչպես են սպասարկում ցույցերի ժամանակ, նման որակով ու համբերատարությամբ աշխատելը երևի շատ քիչ երկրներում կարող եք նկատել»,- հարցին պատասխանեց  Վահե Ղազարյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս