Վահե Ղազարյանի ղեկավարած ոստիկանական բանդան այսօր անբարոյականության, սրբապղծության ու միայն ստամոքսի թելադրանքով ապրելու մաստեր-կլաս ցույց տվեց

Քիչ առաջ հայոց նորագույն պատմության խայտառակագույն էջերից մեկն ապրեցինք, համազգային ամոթի ու նվաստացման րոպեներ, երբ տեսանյութեր տարածվեցին առ այն, որ խոչընդոտվում է Վեհափառ Հայրապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ու նրան ուղեկցող հոգևորականների մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր:

Այցի ժամը, թերևս, համընկել էր Բագրատ սրբազանի ու նրա աջակիցների՝ Սարդարապատից Երևան վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի՝ հուշահամալիր գաղտագողի այցի հետ, և վերջինս ըստ երևույթին այնպիսի ցնցումների մեջ է ընկել նրանից, որ երկրում ինքն այլևս օրակարգ թելադրող չէ ու պիտի հարմարվի Բագրատ սրբազանի ու համազգային շարժման օրակարգին, որ կարգադրել է իր ճանապարհին սրբել ամեն ինչ ու յուրաքանչյուրին:

Սարսափելի էր տեսնել՝ ինչպես է ոստիկանական բանդան, որոնց թվում կային նաև բարձրաստիճան ոստիկաններ, ամեն կերպ խոչընդոտում Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը կարմիր գծեր ու որևէ սրբություն չունի, հայտնի էր վաղուց, բայց որ Ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վահե Ղազարյանն էլ բարոյականության հետ խնդիրներ ունի, անկեղծ ասած, տհաճ անակնկալ էր:

Կարդացեք նաև

Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցի ոստիկանական բանդան, որին հետևից բրթում էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը, այսօր անբարոյականության, սրբապղծության, անմակարդակության ու միայն բնազդով ու ստամոքսի թելադրանքով ապրելու մաստեր-կլաս ցույց տվեց:

Սա համաշխարհային ամոթ է. Սարդարապատի հուշահամալիր փորձում էին արգելել այն մարդու մուտքը, ում դուռը նախագահներ ու տարբեր երկրների վարչապետներ են գալիս, ում օրհնանքին ձգտում են արժանանալ աշխարհի իրապես գերագույնները:

Դուք ո՞նց եք առհասարակ եկեղեցի մտնելու, ո՞նց եք հարսանիք անելու, երեխա մկրտելու, ո՞նց եք վաղը նայելու հոգևոր դասի աչքերին: Դուք այդ ո՞ւմ եք ծառայում, ի՞նչ եք ուտում, ի՞նչ եք խմում, ի՞նչ դեղեր են ձեզ տալիս, որ համարձակվում եք հատել հնարավոր ու անհնարին անգամ ամենավերջին գծերը:

Վեհափառ Հայրապետը, չնայած ենիչերիների արգելքին, այնուամենայնիվ, մտավ Սարդարապատ, բա Դուք՝ Վահե Ղազարյան, ո՞նց եք ապրելու սրանից հետո:

Դուք ո՞նց եք երեկոյան տուն մտնելու ու նայելու Ձեր ընտանիքի աչքերին, եթե, իհարկե, նրանց բոլորին միասին վերցրած՝ չի փոխարինում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

Տեսանյութեր

Լրահոս