Է, գալու են 10 հոգով թևերս ոլորեն տանեն, թող տանեն. Զոհվածի հայր

Այս մասին Եռաբլուրում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը։ Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու իրենց որոշումը ինքնանպատակ չէ։

«Մենք ասում ենք` նա, ով հանձնել է հողերը, դավաճանել է երկիրը, չպետք է մտնի Եռաբլուր։ Էսօր կին ոստիկանների են բերել, որ ցույց տան` իրենք կարգ չեն խախտում։ Ժամանակին մտածեիք։ Տարիներ անց բոլորն էլ իմանալու են` ինչ է կատարվել 2022թ. սեպտեմբերի 21-ին»,-ասաց Արա Ռոստոմյանը։

Վերջինս նշեց` անգամ ոստիկաններն են հայհոյում իշխանություններին իրենց վաղ առավոտյան Եռաբլուր բերելու համար։
Հիշեցնենք, Բանակի օրվա կապկցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է այցելել վաղ առավոտյան, լույսը դեռ չբացված` գաղտագողի մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-Ն.Խ.) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու հսկայաքանակ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում, ըստ ծնողների` նաև դիպուկահարներ են բերվել: Եռաբլուրի բոլոր մուտքերը հսկայաքանակ ոստիկաններով փակել են:

Կարդացեք նաև

«Այստեղ եմ, որ թույլ չտամ դավաճանը մոտենա իմ տղայի շիրիմին, գալու են` ձևական պտիչկա ստանան, լուսանկարվեն ու գնան… ռազմական ոստիկանությունն ինչ գործ ունի այստեղ… օրեր առաջ գերագույն տականքը առանց որևէ տեղեկության` ստելով հայտարարեց, թե 15 զինծառայողները բենզինից են այրվել, նա շարունակում է ստել»,-ասաց Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը:

Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցը հերթական դժգոհությունն է առաջացրել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մոտ, նրանք շտապում են պանթեոն, որպեսզի թույլ չտան Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին:

Նոր ոստիկանական ուժեր է կենտրոնացնում իշխանությունը` ավտոբուսներով, նվագախումբ` հատուկ արարողակարգի համար, հարյուրավոր կարմիրբերետավորներ:

Ի դեպ, արգելում են նաև լրագրողների մուտքը Եռաբլուրի բուն տարածք:

 

 

Տեսանյութեր

Լրահոս