«Նիկոլն իր ճտերին ուղարկել էր վրեքս, ամբողջ ապրանքն ավիրեցին». լարված իրավիճակ՝ Տիգրան Մեծի պողոտայում. ՈՒՂԻՂ

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում լարված իրավիճակ է եղել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ եկել և առգրավել են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքները:

Միջադեպին ականատես քաղաքացիները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ քաշքշուկ է սկսվել ոստիկանների և առևտրականների միջև, ինչի հետևանքով ամբողջ փողոցը ողողվել է մրգերով և բանջարեղեններով:

Եվ, իրոք, մեր տեսախցիկը ևս ֆիքսել է, որ Տիգրան Մեծի պողոտայի այդ հատվածում  ամբողջ փողոցը ողողված էր խնձորով, խաղողով և այլ մրգերով:

Կարդացեք նաև

«Թուրքի պես ջարդելով՝ իմ ապրանքը տարել են, թուրքի պե՛ս, թուրքը ո՞նց է մեզ կոտորում, սրանք էլ մեր թուրքերն են…  Էս մայթի համար երևի իրենք են գնում դոշ տալիս իրենց տնեցիքով, որ չեն թողնում կանգնենք, առևտուր անենք: Ես էս ձևով եմ պահում իմ ընտանիքը, քուչեքը առևտուր եմ անում, որ ընտանիք պահեմ, իրենց նմաններն էլ գալիս, ապրանքը հավաքում, տանում են, որ ուտեն, երևի ինձնից կարիքավոր են, մեղք են, թող տանեն լափեն…  Կրեսլոների վրա փռված՝ հրաման են տալիս՝ հավաքե՛ք, էլ չեն մտածում, որ էս մայթին կանգնողը կարիք ունի, որ էս 2 կտոր ապրանքը ծախում ա, որ հացի փող առնի, իրենց նման՝ փողի կալոդները տակները գռփած լցրած չի…»:

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է  ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր՝ ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ բազմաթիվ այլ համայնքներ բախվում են փողոցային առևտրի խնդրին․ ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չի կարգավորվում։

Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ  իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված  քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, այսպես էր արձագանքել․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս