«Ով ուզում է` գա Եռաբլուր, մեր տղաների տնից ինչի՞ պիտի գնանք. 30 ծնողի համար դիպուկահարներ էին բերել, ինչ գույնի ոստիկան ասես, ինչ ջուռի մարդ ասես, չկար»

2021թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած շուրջ 30 զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ աննախադեպ բիրտ ուժ կիրառվեց: Ծնողներին, այդ թվում՝ կանանց, քարշ էին տալիս Եռաբլուրի աստիճաններով:

Շուրջ 1 տարի 2 ամիս տևած նախաքննությունից հետո Քննչական կոմիտեն որոշեց բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել հանցակազմի բացակայության պատճառով:

Այս և այլ թեմաներով 168.am«Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում իրենց մոտեցումներն են ներկայացրել զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, և այս գործով ծնողների շահերը ներկայացնող փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031