Անասուն, մարդակեր թուրք, դավաճան. զոհված զինծառայողների ծնողները` Նիկոլ Փաշինյանին

Մի քանի ժամ տևած նախապատրաստական աշխատանքներից, Եռաբլուրը հազարավոր ոստիկանական ուժերով լցնելուց ու պանթեոնի մուտքը անգամ լրագրողների ու զոհված զինծառայողների ծնողների համար փակելուց հետո հսկայաքանակ թիկնապահներով Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եռաբլուր։

«Անասուն, մարդակեր թուրք, տականք, ամո’թ, դավաճան, հայակեր, մարդասպան…» վանկարկումների ներքո վերջինս բարձրացավ Եռաբլուրի աստիճաններով։ Ծնողները փորձեցին մյուս կողմից մոտենալ Փաշինյանին, սակայն չկարողացան անցնել ոստիկանական պատնեշը։

Հիշեցնենք, վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-Ն.Խ.) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու հսկայաքանակ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում, ըստ ծնողների` նաև դիպուկահարներ են բերվել:

Եռաբլուրի բոլոր մուտքերը հսկայաքանակ ոստիկաններով, կարմիր բերետավորներով շղթայված է:

Կարդացեք նաև

Եռաբլուր են ժամանել նախարարներ, պատգամավորներ։ Այստեղ է նաև ՊՊԾ ղեկավար, արդեն իսկ բացառապես Նիկոլ Փաշինյանին ենթակա Սարգիս Հովհաննիսյանը։ Եռաբլուրի մուտքը միայն ՔՊ-ականների համար է բաց։ Ոչ լրագրողները և ոչ էլ զոհված զինծառայողների ծնողներն այնտեղ չեն կարող մտնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031