#ՀԻՄԱ. հազարավոր ոստիկաններով, դիպուկահարներով փակել են Եռաբլուրը` Փաշինյանի այցի համար. ՈՒՂԻՂ
Վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-Ն.Խ.) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու հսկայաքանակ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում, ըստ ծնողների` նաև դիպուկահարներ են բերվել: Եռաբլուրի բոլոր մուտքերը հսկայաքանակ ոստիկաններով, կարմիր բերետավորներով շղթայված է:
Եռաբլուր այս պահին ժամանում են նախարարներ, պատգամավորներ։ Այստեղ է նաև ՊՊԾ ղեկավար, արդեն իսկ բացառապես Նիկոլ Փաշինյանին ենթակա Սարգիս Հովհաննիսյանը։ Եռաբլուրի մուտքը միայն ՔՊ-ականների համար է բաց։ Ոչ լրագրողները և ոչ էլ զոհված զինծառայողների ծնողներն այնտեղ չեն կարող մտնել:
Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Եռաբլուրում աշխատող 168.am-ի լրագրողի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանի` Բանակի օրվա առթիվ Եռաբլուր այցը արարողակարգային բնութ է ունենալու։
Տեղում արդեն նվագախումբ է տեղակայվել։ Շարունակում են նաև ավտոբուսներով ոստիկանական նոր ուժեր բերել: Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս, որ ծնողները մոտենան եկեղեցու հատվածին, առհասարակ` կենտրոնական մասերին։ Կենդանի շղթա է կազմած նաև քաղաքացիական հագուստով անձանց և ոստիկանների կողմից։
Լրագրողներին արդեն իսկ փողոցի կողմից, Եռաբլուրի սկզբնական մուտքից թույլ չեն տալիս վերև բարձրանալ։