«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Գյումրու ընտրություններով պատմությունն այդ քաղաքում չի՛ ավարտվում. ավելին՝ ամեն ինչ նոր է սկսվելու մի քաղաքում, որտեղ արձանագրվեց ընդամենը երկու դրական բան. նախ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ հավաքել 50+1 տոկոս, երկրորդ՝ քաղաքացիների մոտ մեծացավ հավատն ընտրությունների նկատմամբ. մնացած որևէ պարագայում լավ բան չունենք Գյումրիում։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին, նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
«Հիշեցնում եմ՝ Ազգային ժողովում չկա գոնե մեկ պատգամավոր, որը 2021 թվականից հետո նախաձեռնած լինի անվստահության գործընթաց, հետևաբար՝ հարց է առաջանում, մնացել են Ազգային ժողովում, որ ի՞նչ անեն։ Մնացել են, որ Փաշինյանին հարց տա՞ն։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ԱԺ այս ընդդիմադիրնե՞րն են, թե՞ Արամ Զավենի Սարգսյանը, եթե այդ ընդդիմությունն անվստահության գործընթաց չի սկսում։ Կարծում եմ՝ չեն սկսում, որովհետև իրենք չունեն վարչապետի թեկնածու»,- ասաց Ղազարյանը՝ հարց ուղղելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ անվստահության գործընթաց չսկսելով՝ ի՞նչ եք կորցնում։
«Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ու Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելն ամենևին էլ չի խոսում այն մասին, որ այդ արդյունքներով կինոն ավարտվում է. ավելին՝ Գյումրիում կինոն նոր է սկսվում, որովհետև բավականին չլուծված հարցեր կան այնտեղ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նկատելով.
«Ցավոք սրտի, ընդդիմության այդ հատվածը, որն ազնիվ աշխատելու պարագայում կարող էր լավ պոտենցիալ ունենալ ու օգտակար լինել՝ դավաճան իշխանությանը հեռացնելու համար, ինքն իրեն այս պահին խայտառակում է՝ էժան քաղաքական հնարքներ գործադրելով, նաև իրենց անվստահելի դարձնում թե՛ հանրության աչքերին, թե ընդդիմության մյուս ճյուղերի»։
Ռուսաստանաբնակ հայ գործիչ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը տպավորված է «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի այսօր հրապարակված որոշումից։
«Գյումրու ընտրությունները միայն մասնակիորեն են եղել քաղաքական․ եթե համեմատենք Երևանի ընտրությունների հետ, դրանք ավելի քաղաքականացված էին։ Մենք այստեղ տեսանք, որ մարդկային գործոնը մեծ դեր խաղաց, ու այդ գործոնն ինքնին նվազեցնում է քաղաքական կոմպոնենտը»։
Քիչ առաջ «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կայացրել է որոշում, որն իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ է եկել դրան։
Գյումրիում այս պահին բոլորը սպասում են Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքն առաջնորդող Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։
Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։
«Օրինակ՝ Գյումրիում և ամենուր նա կարող է կիրառել Վանաձորի սցենարը. հիշեք՝ Մամիկոն Ասլանյանը՝ որպես ընտրված քաղաքապետ, հայտնվեց բանտում միայն մի բանի համար, որ չպաչեց Փաշինյանի խաչը։ Նիկոլը բարոյական բոլոր կարմիր գծերն անցնող տեսակ է, հետևապես՝ ես կոչ եմ անում Գյումրու ավագանի անցած թեկնածուներին չքննարկել բաժանարար գծերը։ Գյումրին մերժել է Նիկոլին, հուսամ՝ Մարտուն Գրիգորյանը չի հիասթափեցնի հենց այդ գյումրեցիներին»,- ասաց նա։
«2021 թվականից հետո Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առավելագույնը, որը կարողացել է անել, ընտրողների ընդամենը 1/3-ի քվեները ստանալն է եղել, իսկ դա նշանակում է, որ ընտրողների 2/3-ը դեմ է այս իշխանությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը։
«Գյումրին ու Փարաքարը ցույց տվեցին, որ իշխանությունն այլևս չի կարողանում հաղթել, որ կեղծ ընդդիմություն ստեղծելու քաղաքականությունն այլևս չի աշխատում»,- 168․am-ի հետ զրույցում արտահերթ ՏԻՄ ընտրություններն այսպես ամփոփեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Այո, գնդակը հիմա Մարտուն Գրիգորյանի դաշտում է, որովհետև առաջատար մյուս ընդդիմադիրներն արդեն հայտարարել են, որ պատրաստ են իրենց քվեն տալ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Կարծում եմ, որ Մարտուն Գրիգորյանն այնպիսի հայտարարություն չի անի, որ հիասթափեցնի իր ընտրողներին,- ասաց Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով,- Մարտուն Գրիգորյանի որոշումը պետք է բավարարի այն ընտրողներին, որոնք մերժել են ՔՊ-ին»։
«Ինչպես Հայաստանի կեսից ավելին, ես էլ մինչև ուշ գիշեր հետևել եմ Գյումրիի ընտրություններին»,- իր գործով դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններին:
«Չէ, ինչի՞ եմ հերքում: Ասեցի՝ մենք էնքան հնարավորություն ունենք, որ նաև էդպիսի «ընտրակեղծարարություն» ենք արել՝ ռուսական անձնագրով քվեարկել ենք: Բա հանձնաժողովը նստած է, քվեարկում են, ավելի լուրջ ի՞նչ պատասխանեմ էդ հարցին:
«Տեսնո՞ւմ եք իմ և «Բալասանյան» դաշինքի տարբերությունը, տեսնո՞ւմ եք, որ պայքարում եմ, էդպես էլ մինչև վերջ պայքարելու եմ»,- հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի դեմ հետապնդումներին և իրեն լռեցնելու իշխանության փորձերին:
«Ավագանու անդամության թեկնածուներին, թիմակիցների մեքենաներն են կանգնեցնում, կամ վարորդներով, կամ առանց վարորդների, մեքենաները տարվում են անհայտ ուղղությամբ, արհեսատական կոնֆլիկտային վիճակ են ստեղծում մեր աջակցիների հետ»,- հրավիրված հրատապ ասուլիսում այս մասին նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արձանագրելով, որ «նյարդի վրա են խաղում»։
«Նշեմ, որ ամբողջ ՔՊ-ն միասնական չի աշխատում իրենց թեկնածու Սարիկի հաղթանակի համար։ Փաշինյանը գիտի՝ Գյումրու ընտրությունները կպայթեցնեն ՔՊ-ն։ Դրանով է պայմանավորված իր բռնապետական կեցվածքը նաև ՔՊ-ականների նկատմամբ, որովհետև ՔՊ-ի ներսում կան թիմեր, որոնք իրար ավելի սուր են քննադատում, ավելի ատում, քան ընդդիմությանը։ Փաշինյանին զեկուցել են, որ ինքը՝ վարչական ռեսուրսով հանդերձ, ունի 20 տոկոսանոց քվե, ինչից հետո Փաշինյանը հավաքել է ՔՊ-ական վերնախավին ու ասել՝ այս ի՞նչ եք անում»։
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանություններն իրենք են անպատեհ հարձակումներ գործում: