
Հետքայլ չունեմ անելու. դե տեսեք իմ և «Բալասանյան» դաշինքի տարբերությունը. Մարտուն Գրիգորյան
«Տեսնո՞ւմ եք իմ և «Բալասանյան» դաշինքի տարբերությունը, տեսնո՞ւմ եք, որ պայքարում եմ, էդպես էլ մինչև վերջ պայքարելու եմ»,- հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի դեմ հետապնդումներին և իրեն լռեցնելու իշխանության փորձերին:
«Հետքայլ անող մարդն էսքան լրատվամիջոցների առաջ նստած՝ հստակ, վստահ իրեն կպահե՞ր: Բացարձակապես հետքայլ չունեմ անելու: Իմ թիմակիցների վրա էլ ունեմ վստահություն, դե իմ վրա վստահ ու վստահ եմ: Վստահ եմ նաև ձեր՝ լրատվամիջոցների վրա, որ դուք էլ «զադնի չեք դնի»»,- շեշտեց նա՝ հիշեցնելով «շիբինի պատմությունը»:
«Ինչ ուզում են թող անեն, ինչ արվում է, գյումրեցիների աչքի առաջ է արվում: Հարցն այն է՝ իրենք դեռ գյումրեցիներին լավ չեն ճանաչում»,- շարունակեց Մարտուն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում