
Կնոջս նկարն են տարածում. իշխանական լրատվամիջոցը հակաքարոզչություն է անում. Գրիգորյան
«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ իր կինը քվեարկել է ռուսական անձնագրով:
«Չէ, ինչի՞ եմ հերքում: Ասեցի՝ մենք էնքան հնարավորություն ունենք, որ նաև էդպիսի «ընտրակեղծարարություն» ենք արել՝ ռուսական անձնագրով քվեարկել ենք: Բա հանձնաժողովը նստած է, քվեարկում են, ավելի լուրջ ի՞նչ պատասխանեմ էդ հարցին:
Ռուսական անձնագրով քվեարկել է, ուրի՞շ: Լա՛վ է արել, քվեարկել է, ՌԴ քաղաքացի է, ուրի՞շ: Մի լրատվամիջոց կնոջս նկարը դրել և գովազդ է միացրել»,- շարունակել է նա՝ հավելելով, թե հասկանալի է՝ ինչ ձեռագրի հետ գործ ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում