Գյումրու կայծը կարող է դառնալ քաղաքական գործընթացների մեկնարկ, եթե քաղաքական գործիչները ցանկանան. Կարեն Քոչարյան

«2021 թվականից հետո Հայաստանում կազմակերպված գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առավելագույնը, որը կարողացել է անել, ընտրողների ընդամենը 1/3-ի քվեները ստանալն է եղել, իսկ դա նշանակում է, որ ընտրողների 2/3-ը դեմ է այս իշխանությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը։

«Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ մինչև այս վերջին ընտրությունները, նախորդիվ բոլոր ընտրությունների ժամանակ իշխանությանը չի հաջողվել հեռացնել, որովհետև ընդդիմությունը միասնական չի եղել, հետևապես՝ Գյումրիում հենց այդ խնդիրը պետք է բացառել։ Իհարկե, իշխանությունը կփորձի բռնել հաղթած թեկնածուին, կփորձի ավագանու ընդդիմադիր թեկնածուներին տանել իր թիմ, բայց մի բան է, երբ դու դա անում ես, երբ ունես աշխարհաքաղաքական անվերապահ աջակցությունը, մեկ այլ բան, երբ դու այդ աջակցության մեծ մասը չունես։ Հետևապես, Փաշինյանի իշխանությունը կկարողանա՞ մարսել այն, ինչ մարսել է մինչև հիմա, խիստ հարցական է»,– ասաց Կարեն Քոչարյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ հաշվի առնելով, որ Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, կարող ենք ակնկալել որ Գյումրիով կարող է տրվել քաղաքական պրոցեսների մեկնարկը։

Կարդացեք նաև

«Գյումրին կարող է դառնալ քաղաքական գործընթացների մեկնարկը, բայց դրա համար քաղաքական ուժերը պետք է ցանկանան օգտագործել Գյումրու կայծը՝ քաղաքական գործընթացներ սկսելու համար։ Այո՛, Մարտուն Գրիգորյանի հետ կապված առայժմ կա սպասում, բայց ես վստահ եմ, որ նրանք էլ ձայներ կտան, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ»,- ասաց Քոչարյանը։

Ի՞նչ իրավիճակի առաջ կկանգնեն գյումրեցիները, եթե փաշինյանական իշխանությունը որոշի, որ Վարդան Ղուկասյանը պետք է հայտնվի բանտում՝ հարցին, Քոչարյանը պատասխանեց՝ միայն Ղուկասյանին բանտ տանելով՝ պատկերը չի ամբողջանա, դեռ պետք է հասկանալ, թե ավագանու անդամներից քանիսի հետ ինչ պլաններ կարող է ունենալ ՔՊ-ն։

«Վարդան Ղուկասյանը միամիտ մարդ չէ. շատ լավ պատկերացնում է։ Նա 14 տարի եղել է քաղաքապետ Գյումրիում և շատ լավ պատկերացնում է, թե ինչ է նշանակում, երբ ՏԻՄ ղեկավարն աշխատում է կենտրոնական իշխանության հետ»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս