Իմ դեմ բան է պլանավորվում. ունենք ինֆորմացիա. Մարտուն Գրիգորյան

«Ավագանու անդամության թեկնածուներին, թիմակիցների մեքենաներն են կանգնեցնում, կամ վարորդներով, կամ առանց վարորդների, մեքենաները տարվում են անհայտ ուղղությամբ, արհեսատական կոնֆլիկտային վիճակ են ստեղծում մեր աջակցիների հետ»,- հրավիրված հրատապ ասուլիսում այս մասին նշեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արձանագրելով, որ «նյարդի վրա են խաղում»։

Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է, որ խնդրահարույց համարեն իր թեկնածության հարցը։

«Այս պահի դրությամբ ունեմ ինֆորմացիա, որ որոշակի բաներ կան պլանավորված իմ ու իմ թիմակիցների դեմ, որ փորձում են անել,- հավելեց Մարտուն Գրիգորյանը՝ նկատելով նաև,- Երբ սկսեցին մերոնց ձերբակալելը, էդ օրվանից՝ առավոտից երեկո մի լրատվամիջոցի հերոսը ես եմ դարձել ու ամեն րոպե տարբեր տեսակի տեսանյութեր են դնում»։

Ընդդիմադիր թեկնածուն նաև հավելեց, որ նույն լրատվամիջոցն ագրեսիվ գովազդով փորձում է ապակողմնորոշել գյումրեցիներին։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31