Երիտասարդների մեջ հաճախ հարց է հնչում, թե ինչու է Աստված լռում, չի արձագանքում, չի աջակցում իրենց բարի ու լավ նպատակների առնչությամբ, այլ երբեմն էլ փորձություններ, դժվարություններ են լինում, որոնք խաթարում են երազանքների ու ծրագրերի իրականացումը: Բայց մենք մոռանում ենք, որ Երկնավոր Հայրը տեսնում է աննկատելին, այն՝ ինչը մենք չենք տեսնում: Նա նայում է անհատի հոգուն և վեր հանում այդ էության մեջ թաքնված իրական պատկերը:
Քաղաքականություն բառը, ըստ Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի», նշանակում է՝ 1. պետության գործերը կառավարելու որոշակի ուղղություն, 2. երկրի որևէ վարչության՝ կուսակցության կամ կազմակերպության բռնած ուղղությունը, 3. մի պետության հարաբերության եղանակը այլ պետությունների հետ, 4. մի անհատի այս կամ այն կերպ վարվելու եղանակը իր նախադրյալ նպատակին հասնելու համար, 5. ճարտարություն, խորամանկություն որևէ գործի մեջ:
Չեմ հասկանում, ինչո՞ւ է այդպես. գնում ես աղքատի մոտ՝ նա սիրալիր ողջունում է և օգնում ինչով կարող է: Գնում ես հարուստի մոտ՝ ասես չի էլ տեսնում քեզ: Մի՞թե փողը կուրացնում է:
Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա ցերեկը, եթե նույնիսկ երեխաներն իրենց ծնողներին սպառնան տարբեր եղանակներով վրեժ լուծել, ապա փողոց դուրս գալով՝ նրանց ուշադրությունը կշեղվի, վատ տրամադրությունն էլ կանցնի:
Ավետարանում Հիսուսի ծննդյան իրադարձությունների վերաբերյալ կարդում ենք, որ երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում ու նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին՝ ըստ ժամանակի, որը ստուգել էր մոգերից (Մատթ. 2:16): Սուրբ Հովհան Ոսկեբերանն այս առնչությամբ հարցադրում է անում, թե ինչու Աստված թույլ տվեց մանուկների կոտորածը:
Ադամը հողեղեն արարած էր: Աստվածաշունչը փաստում է, որ երկրի վրա մարդու գոյության պատճառը ոչ թե Մեծ պայթյունը (Big Bang) կամ Դարվինի տեսությունն է, այլ՝ Աստված: Աստված երկրի հողից ստեղծեց մարդուն՝ Ադամին. «Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին՝ քթում կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ՝ հոգի կենդանի» (Ծննդ. 2:7): Այդ հողեղեն արարածը՝ Ադամը, իր մեջ ուներ մարդկային հոգի, որ պատկանում է Երկնքին և ոչ երկրին:
Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը:
Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձևավորման համար:
Կրոնական կյանքով ապրող մարդու համար էական է հասկանալ Արարչի կամքը: Բայց շատ անգամ մարդկանց համար մշուշոտ է մնում, թե ինչու չեն կարողանում ընկալել, հասկանալ Աստծու կամքը հատկապես իրենց անձնական, մասնավոր հարցերում: Այս հարցի պարզաբանման մեջ քրիստոնեական մարդաբանության իմացությունը խորքային իմաստով լուսաբանում է, թե պատճառները որտեղ են թաքնված:
Ձգտելով մեծին ու բարձրին՝ մարդը երբեմն, անհագուրդ վազքի մեջ մտնելով, կարող է անտեսել անգամ այն սահմանը, որ աստվածատուր է և բնական: Այս ձգտումն էլ կործանում է մարդուն, նա չի ցանկանում ճանաչել իր սահմանները, այլ ագահության մոլուցքով տարված, երազում է այն, ինչ իրենից բարձր է: Մոլությունը, ավելին ունենալու, մոռացնել է տալիս իր ունեցածը, և նա փորձում է բարձրանալ ավելի վեր ու վեր՝ մոռանալով իր բնությունը, մոռանալով, որ վերևից անկումը ավելի սարսափելի է ու սոսկալի:
Որքան շատ են մարդիկ այսօր ձեռք բերում նյութական բարիքներ, այնքան ավելի շատ խնդիրներ են ձեռք բերում: Ո՛չ Աստծուն են երախտագիտություն հայտնում Նրա բարեշնորհության համար, ո՛չ էլ իրենց մերձավորների դժբախտությունն են տեսնում: Իսկ մերձավորների դժբախտությունը չտեսնելով՝ նրանց հանդեպ ողորմածություն չեն ցուցաբերում: Մարդիկ առանց նպատակի փող են ծախսում և չեն մտածում իրենց մերձավորի մասին, որ ուտելու ոչինչ չունի:
Այսօր ինչպիսի՞ եղանակ է լինելու:
Ծերերից մեկը բրդյա գործվածք գնեց. տակը դնելով՝ նստեց վրան և կրպակատիրոջը տալիք դրամն էր հաշվում:
Ոմն եղբայր իր պառավ մոր հետ ճանապարհ էր գնում: Երբ հասան գետի մոտ, մայրը չկարողացավ անցնել գետը, և որդին, հանելով իր թիկնոցը, փաթաթեց ձեռքերին և այդպես վերցնելով մորը` անցկացրեց մյուս ափը:
Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ երբեմն իրենք իրենց կյանքը տանջալից դարձնում: Այսօր, երբ դուրս եկա Աթոսից, Ուրանոպոլիսից մի մարդ իր մեքենայով ինձ այստեղ՝ վանք բերեց և ճանապարհին խնդրեց կարճ ժամանակով իր տուն մտնել: Քանի որ նա շատ էր պնդում, ես չցանկացա վշտացնել նրան: Հենց որ նրա տան դռանը հասանք, տեսա, որ նա հանեց կոշիկներն ու ոտքերի թաթերի վրա միջանցք մտավ: «Քեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ես այդպես տարօրինակ քայլում»,- հարցրեցի նրան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:
Դարեր ի վեր աշխարհը մարտնչում է երկնային այն կարգի դեմ, որն ի վերուստ հաստատվել և տրվել է մարդուն Արարչի կողմից:
Հնարավոր չէ քրիստոնյա լինել միայնակ, փրկվել միայնակ և առավել ևս փրկվել առանց եկեղեցու: Ճշմարիտ քրիստոնյան Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու անդամն է, և Քրիստոս աշխարհ եկավ ողջ մարդկության փրկության համար:
Մարդ արարածը ծնվում և ապրում է աշխարհում, ուստի նա խոսում է մարդկանց հետ, նույնիսկ՝ տարբեր մտածելակերպի և կենցաղավարության տեր մարդկանց, տեսնում է թե՛ անհատական և թե՛ ընդհանրական բազմաբնույթ դժվարություններ ու խնդիրներ, բախվում է բազմատեսակ և բազմամակարդակ մարտահրավերների, մտածում է այդ բոլորի լուծման լավագույն տարբերակների մասին, լսում է հեղեղի նման հորդող հիմնավորված և անհիմն տեղեկատվություն: Եվ այդ ամբողջը ճնշում է մարդու ներքին՝ հոգեմտավոր, աշխարհը:
Հրեաստանում իսրայելցի սաստիկ մեծահարուստ մի մարդ կար, որի ողջ կարողությունը կուտակվել էր վաշխառությամբ, ստով, անիրավությամբ և սուտ վկայությամբ: Սրա միտքն ընկավ և հիշեց Աստծո դատաստանը և գնալով մի վարդապետի մոտ` ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, վարդապե՛տ, իմ միտքը աշխարհիկ հոգսերով է գերված, եթե հնար կա` բուժի՛ր ինձ, որ չկորչեմ»:
Երկու հոգի վիճում են: Մեկն ասում է.
Մի հույն արքա ցանկացավ իմանալ, թե ով է ավելի վատը՝ արծաթասե՞րը, թե՞ նախանձը, որովհետև երկուսն էլ ոչ ոքի բարիք չեն ցանկանում: Այդ նպատակով իր մոտ կանչեց արծաթասերին ու նախանձին և ասաց.
Ոմն եղբայր անցնում էր մի ծերի խրճիթի մոտով և լսում էր, որ ծերը մերթ ասում էր. «Հեռացի՛ր, ապականվա՛ծ, հեռացի՛ր, պի՛ղծ, հեռացի՛ր, գարշելի՛», իսկ երբեմն էլ ասում էր.
Սատանան գալիս է պարտքեր ունեցող մի արհեստավորի մոտ և առաջարկում.
Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ` ասաց.
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):
Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Իհարկե, քրիստոնեությունից առաջ էլ Հայաստանում եղել են ճարտարապետական կոթողներ, կրոնական երկրպագության համար ստեղծված արձաններ, կուռքեր և այլն: Այսօր հայ քրիստոնեության դեմ մեղադրանքներ են հնչում հեթանոսական ժամանակաշրջանի մշակութային արժեքների ոչնչացման նկատառումով: Սակայն հեթանոսական շրջանի մի առարկա մեկի համար կարող է մշակութային արժեք լինել, մյուսի համար` կուռք և կամ դիվապաշտական իր, որի միջոցով անմարմին չար ոգիներն իրենց դիվական ազդեցությունն են տարածում աշխարհի վրա: