Երբ Եսաւ դաշտէն կու գար, տեսաւ իր եղբայրը՝ Յակոբը, որ ապուր կ՚եփէր։ Անօթեցած ըլլալով՝ խնդրեց իր եղբայրէն որ ապուր տայ իրեն որպէսզի ուտէ։ Յակոբ համաձայն գտնուեցաւ տալու, պայմանաւ որ Եսաւ իր անդրանկութեան իրաւունքը ծախէր իրեն։ Եսաւ ծախեց իր անդրանկութեան իրաւունքը եւ անոր փոխարէն առաւ պնակ մը ապուր (Ծն 25.29-34)։
Պատերազմից օրեր անց, երբ ոմանք եկան՝ զոհվածների մարմինները հողին հանձնելու, տեսան, որ երբ մոտենում էին՝ վերցնելու ու հողին հանձնելու հայ քաջերի մարմինները, նրանց վրա լույս էր ծագում ու երևում էր նաև, որ քրիստոնյաների մարմինները, ի տարբերություն պարսից զոհերի սևացած, գորշահոտ ու այտուցված մարմինների, անապականությամբ ու լույսով էին զարդարված և անուշահոտություն էին բուրում ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի: Ուստի և, Քրիստո՛ս Աստված, նահատակված Քո սուրբերի աղոթքներով ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին և նաև մեզ՝ այս գիրը կարդացողներիս: Ամեն:
Յուրաքանչյուր ոք մտածում է գեղեցիկ և երանելի կյանքի մասին: Երբ մարդը երանության մեջ է, նա այլևս ոչ մի բանի կարիք չունի: Այլ է երջանկությունը, այլ՝ երանությունը: Ի տարբերություն երանության՝ երջանկությունը կախում ունի կյանքի արտաքին պայմաններից ու պարագաներից: Իսկ երանությունը ներքին ուրախության աղբյուր է, որի վճիտ ու մշտաբուխ ակունքը Աստված է:
Ըստ Սուրբ Գրքի՝ հոգու ամենակարևոր հատկանիշը մարդու նմանությունն է Աստծու Էությանը։ Պատկերով և նմանությամբ ստեղծված մարդկային բնությունը վերին աստիճանի գերազանցում է մյուս բոլոր էակների բնությանը, որոնց ստեղծել է Աստված։
Ձերբազատելու համար նման մտային կուրութենէ եւ հոգեկան անդամալուծութենէ, պէտք է մեր հոգերը նետենք Աստուծոյ վրայ, նետենք յոյսով ու վստահութեամբ, նետենք հաւատքով եւ դրական ակնկալութեամբ։ Նետենք ա՛յն ակնկալութեամբ, որ անոնք մեզի պիտի վերադարձուին իբրեւ օրհնութիւն ու փառք, իբրեւ պարգեւ ու շնորհք։ Առաքեալը կ՚ըսէ. «Աստուծոյ հզօր ձեռքին տակ խոնարհեցէք, որպէսզի երբ յարմար ժամանակը գայ՝ ձեզ բարձրացնէ։ Ձեր հոգերը Աստուծոյ ձգեցէք, որովհետեւ ինքը կը հոգայ ձեր մասին» (Ա.Պտ 5.6-7)։
Թույլ չտանք պիղծ դևերին՝ ծաղրելու մեզ, քանի որ Աստված ունենք, որը մեր Փրկիչն է, իսկ դևը՝ կորուսիչը: Եթե մենք մեր սրտերի մեջ ունենանք Աստծո երկյուղը և հոգում կրենք մահվան հիշողությունը, այնժամ մեզ վրա թող սպառազինված ելնեն բոլոր դևերը, որովհետև նրանք էլ չեն կարող մեզ հասցնել և ոչ մի վնաս, այլ՝ կնմանվեն խոյերի, որոնք առանց որևէ հաջողության խոյահարում են պարիսպը: Մեր պարիսպն անխորտակելի է, քանի որ մեզ հետ է մեր Տեր Աստվածը»:
Խոնարհ անձնավորությունը հիշաչար չէ: Նա որևէ մեկին չարություն չի ցանկանում, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն, չարություն են պատճառել: Խոնարհ մարդը բարեհամբույր է, խելամիտ ու հեռատես բոլոր քայլերում: Եթե մարդն իսկապես խոնարհ է, նա ձգտում է փոխվել և ավելի մոտենալ Աստծուն: Խոնարհը գոհ է ամեն ինչում, և երջանիկ է այն ամենով, ինչ Աստված իրեն ուղարկում է: Նա ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում իրենց իրական մեղավոր հոգեվիճակը և չեն ձգտում փոխվել: Եվ Տիրոջ խաղաղությունն ու ներդաշնակությունն է տիրում այնտեղ, որտեղ անկեղծ հավատքն ու վստահությունն է առ Աստված:
Յիսուս ըսել կ՚ուզէ, թէ ով որ մարդոց կողմէ փառք ստանալու համար է որ ողորմութիւն կ՚ընէ, եւ ընելէ ետք՝ կը ստանայ փառք ու պատիւ, ալ իրեն տրուելիք ուրիշ վարձատրութիւն չի մնար։ Աստուած չի փառաւորեր մէկը որ մարդոց կողմէ տրուած փառքը աւելի՛ կը նախընտրէ, քան՝ Աստուծմէ տրուած փառքը (Յհ 12.43)։
Ներել չեն սովորում, ներել ցանկանում են, այսինքն` ներելու համար նախ և առաջ պետք է կամենալ ներել: Ներելու համար արգելք է հանդիսանում մարդու զայրույթը, բարկությունը:
«Բարեկա՛մ, ասոր համա՞ր եկար» (Մտ 26.50)։ Այս խօսքը Յիսուս ըսաւ Յուդա Իսկարիոտացիին, որ եկած էր համբոյրով մը զինք մատնելու իր թշնամիներուն ձեռքը։ Յուդային ուղղուած այս խօսքը՝ ուղղուած է նաեւ պատմութեան եւ այսօրուան բոլոր Յուդաներուն։ Այսօր, մեր կեանքին մէջ կան Յուդաներ որոնք կամովին կամ ուրիշին կողմէ ղրկուելով՝ կ՚երթան այսինչ կամ այնինչ հոգեւոր եղբօր կամ քրոջ մօտ իբրեւ լրտես, տեսնելու ու գիտնալու համար թէ ի՛նչ կը խօսուի եւ ի՛նչ կ՚ըսուի Աստուծոյ խօսքին քարոզութեան եւ պաշտամունքի ընթացքին։ Ես չէ հարկաւ որ այդպիսիները լրտես կը կոչեմ, այլ Աստուածաշունչը։
Մի հնձվոր ցորենը դաշտում հնձելիս արագ հոգնում է և փնթփնթալով, սառնորակ ու զուլալ ջուր է փնտրում խմելու համար: Մյուս հնձվորը հարցնում է.
Աստուած մարդը ստեղծեց իր պատկերով եւ նմանութեամբ (Ծն 1.26-27)։ Մարդը կոչուած է Աստուծոյ պատկերը, այսինքն՝ անոր նկարագիրն ու ինքնութիւնը ունենալու իր մէջ։ Մարդը Աստուծոյ նմանութիւնը ունի, այսինքն՝ Աստուծոյ նման է. Աստուած անմահ է, իսկ մարդը՝ անմահութեան ձգտող արարած։ Աստուած կեանք է, իսկ մարդը՝ կեանքի համար պայքարող էակ։ Աստուծոյ նման մարդը ինքն ալ գթալ ու ողորմիլ գիտէ, սիրել ու ներել գիտէ։ Աստուծոյ պէս մարդը եւս արդարութիւնը կը սիրէ եւ անարդարութեան դէմ կ՚ընդվզի, խաղաղասէրներ կը փնտռէ եւ խռովասէրներէ կը զզուի։
Եթէ Աստուած մեզ աննպատակ կերպով ստեղծէր՝ ան իրաւունք պիտի չունենար հաշիւ պահանջելու մեզմէ, բայց քանի որ Աստուած մեզ որոշ նպատակի մը համար ստեղծեց, «մեզմէ իւրաքանչիւրը իր անձին համար հաշիւ պիտի տայ» իրեն (Հռ 14.12)։
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք»,- ասել է Քրիստոս (Հովհաննես 8:12):
«Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին: Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև Ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում» (Հովհաննես 15:19):
Փաշինյանի նախաձեռնած իբր ուխտերթում ուխտի որևիցե տարր չկար, նա ընդամենը հերթական ցնդաբանությունները դուրս տվեց բեմում՝ եկեղեցու մոտ։ Ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասաց, թե շուտով հավաքվելու են Էջմիածնի կենտրոնական հրապարակում և գնան Մայր Աթոռ։ Փաշինյանն այդ գործընթացը դիտարկում էր այն տեսանկյունից, որ կա լուրջ հակասություն պետության և Վեհափառ Հայրապետի միջև։ Քարոզչական այդ թեզն օրակարգում դարձավ եկեղեցու […]
Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որնրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ ևմիշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Երբ Աստուած փարաւոնին ներկայանալու եւ Իսրայէլի ժողովուրդը Եգիպտոսէն դուրս բերելու առաքելութեան կանչեց Մովսէսը, ան առարկեց որ «ծանրախօս եւ ծանրալեզու» մէկն է ինք, եւ հետեւաբար, չէր կրնար ստանձնել աստուածատուր առաքելութիւնը։ Աստուած անոր ըսաւ. «Գնա՛ հիմա ու ես՝ քու բերնիդ հետ պիտի ըլլամ եւ քեզի պիտի սորվեցնեմ ինչ որ պիտի խօսիս» (Ել 4.10-12)։
«Եթէ այս աշխարհին պատկանած ըլլայիք՝ աշխարհը ձեզ պիտի սիրէր, որպէս իրմէ եղող մէկը։ Բայց աշխարհը ձեզ կ՚ատէ, որովհետեւ ես ձեզ այս աշխարհէն զատեցի, եւ դուք այս աշխարհին չէք պատկանիր այլեւս» (Յհ 15.19)։ Երկրի վրայ ապրիլ բայց երկինքը բաղձալ՝ աշխարհը մեզի թշնամի կը դարձնէ։ Աշխարհը չի սիրեր երկինքը սիրողները։ Աշխարհը չի հանդուրժեր մեղքին նկատմամբ զզուանք ունեցող մարդոց։
Կյանքը շարունակվում էր: Միայն դրա հանդեպ հայացքն էր փոխվում: Թվում էր, թե ես սկսել եմ աշխարհից վերևից նայել, և այդ պատճառով էլ փոխվել էր կատարվողը տեսնելու մասշտաբը:
«Ժողովուրդէն ոմանք մանուկներ բերին Յիսուսի, որպէսզի ձեռք դնէ անոնց վրայ եւ աղօթէ», բայց աշակերտները սաստեցին բերողները։ Յիսուս անոնց ըսաւ. «Ձգեցէ՛ք որ մանուկները ինծի գան, արգելք մի՛ ըլլաք անոնց, որովհետեւ այդպիսիներուն է երկինքի արքայութիւնը» (Մտ 19.13-15)։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինը` Ազգային-եկեղեցական ժողովը, ստեղծվել է միջնադարում իբրև հայ հասարակության, այսինքն` ողջ ազգի (համահայկական) ներկայացուցչական մարմին, որտեղ Հայաստանի և աշխարհի բոլոր ծագերից հայ աշխարհականների և հոգևորականների ընտրված ներկայացուցիչները (պատվիրակ-ընտրիչները) ժամանում են համազգային և ներեկեղեցական կարևորագույն հարցերը քննարկելու համար։
«Երանի՜ անոնց, որոնք սիրտով մաքուր են, որովհետեւ անոնք զԱստուած պիտի տեսնեն» (Մտ 5.8)։ Որո՞նք են սիրտով մաքուրները եւ ի՞նչ կը նշանակէ զԱստուած տեսնել։ Սիրտով մաքուրները անոնք են՝ որոնք կը փորձեն նմանիլ Աստուծոյ, որոնք կը խնդրեն Աստուծմէ իր սէրն ու սրբութիւնը դրոշմել իրենց հոգիներուն մէջ։
Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել: Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ […]
Մեղքը հոգևոր հիվանդություն է, և ինչպես մարմնավոր հիվանդությունների պարագայում մենք մարդուն չենք արհամարհում նրա հիվանդության համար, այլ կարեկցում ենք և փորձում օգնել, այդպես էլ հոգևոր հիվանդություն ունեցողներից չպետք է երես դարձնենք, այլ խղճահարություն ցուցաբերենք` փորձելով օգնել նրան առողջանալու և վեր բարձրանալու իր անկյալ վիճակից:
Իրենք զիրենք Օրէնքի ուսուցիչ իբրեւ հրապարակներու վրայ ծախող մարդոց թիւը հետզհետէ կ՚աճի։ Աստուածաշունչին ծանօթ ըլլալ չի՛ նշանակեր Աստուծոյ ծանօթ ըլլալ։ Կարելի է Աստուածաշունչին ծանօթ ըլլալ, իսկ Աստուծոյ՝ անծանօթ։ ԶԱստուած չճանչցող, եւ սակայն, զԱստուած ճանչնալ քարոզող մարդոց Քրիստոս կ՚ըսէ այն ինչ որ Օրէնքի ուսուցիչին ըսաւ 2000 տարիներ առաջ. «Ըրէ՛ ըսածդ եւ պիտի ապրիս»։
Ղուկաս կ՚ըսէ որ Յիսուս ուրախութեամբ աղօթեց։ Այո՛, Յիսուս աւելի կ՚ուրախանայ հնազանդ անգէտ մարդոցմով, քան անհնազանդ գիտուն մարդոցմով։
Փիլիսոփա Վիլհելմ Լեյբնիցն ասում է, որ Աստված ստեղծեց բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնը, և մենք ապրում ենք բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնում: Սակայն փիլիսոփայի կողմից լավագույն կոչված աշխարհը կատարյալ աշխարհը չէ, բացի դրանից, երկրի ներկա կարգավիճակը անիծյալն է: Ուրեմն, մենք ապրում ենք անիծյալ երկրում:
Մեր բերնէն ելած բառերը, արտայայտութիւնները, խօսքերը, կրնան բացայայտել մեր ինչպիսի՛ մարդ ըլլալը։ Մարդիկ մեր բերնէն ելած խօսքերը լսելով, կրնան յստակ գաղափար ունենալ մեր ինքնութեան, մեր հետաքրքրութեանց, մեր փափաքներուն, մեր նկարագիրին, մեր կարողութեան եւ լրջութեան մասին, մէկ խօսքով, մեր ամբողջ էութեան մասին։
«Պիտի շինեմ ու պիտի տնկեմ»։ Սիրելի՛ ընթերցող, ասիկա Աստուծոյ խոստումն է քեզի ուղղուած։ Ան կը խոստանայ հոգեւոր «շինարարութեանդ» աշխատանքը յառաջ տանիլ մինչեւ որ քեզ «տնկէ» իր արքայութեան մէջ՝ Կենաց Գետի ափին, միայն թէ հաւատարիմ մնայ։