
Անընչության մասին

Հայր Կասիանոսը պատմեց, թե մի իշխան կրոնավոր դարձավ, բաժանեց իր ողջ ունեցվածքն աղքատներին և մի փոքր պահեց իր կարիքների համար, սակայն հանձն չառավ կատարյալ հնազանդություն, խոնարհություն, անընչություն և համաձայնություն` չունենալու անգամ անձնական մեկ ասեղ:
Սրան մեծն Բալիսիոսն այսպես պատասխանեց.
«Քո իշխանությունը կորցրիր, սակայն միանձնություն չգտար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016