«Ես հավատում եմ Աստծուն». սա ուղղակի Աստծո գոյությունը փաստող իմացություն չէ հավատավորի համար, այլ ողջ էությունից բխող խոսքեր: Հավատը գործունեություն է, այլ ոչ միայն համոզմունք և աշխարհայացք:
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան:
Պօղոս առաքեալը կորնթացիներին ուղղուած իր առաջին նամակում գրում է. «Ինչպէս որ է Աստծու բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցում, որովհետեւ թոյլատրուած չէ նրանց խօսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպէս օրէնքն էլ ասում է։ Իսկ եթէ ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն. քանզի կին արարածի համար անպատեհ է խօսել եկեղեցում» (Ա. Կորն. 14, 34-35):
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները:
Աստծուն փնտրելու համար մի մարդ մարդաշատ քաղաքից փնթփնթալով հեռանում է ու բնակություն հաստատում անապատում: Մեկ տարի անց մասնագիտությամբ խառատ նրա եղբայրը որոշում է այցելել իր ճգնավոր եղբորը: Խցին մոտենալիս զարմանում է, քանի որ չորս կողմը բազմաթիվ դիմանկարներ են շարված լինում, որոնց մեջ առաջին շարքում նաև իր դիմանկարն է տեսնում, և երբ եղբայրը դուրս է գալիս, ասում է.
Տագնապում և նեղվում եմ ու տրտմում, որովհետև դեռևս պարզ չէ, թե երբ նախանշված բնակավայր կհասնենք:
Հարցրին Հովհաննես Կարճահասակին, թե ինչպես կարող է աղտեղի մարդը, իր անձը թողած, բամբասել ուրիշներին:
Աստծու խօսքն ու պատուիրանները սիրող ու դրանք որպէս կեանքի ուղեցոյց ընդունող քրիստոնեաների համար դիակիզումը մեղք է, քանի որ Ինքն Աստուած յանցանք է համարում: Հետեւաբար, դժուար չէ եզրակացնել, թէ ըստ Աստծու անխախտ հրամանի՝ մեր հողեղէն մարմինները դարձեալ հողին պիտի վերադառնան: Ուստի խօսքին հաւատարիմ եւ աստուածավախ քրիստոնեաների համար դիակիզումը մեղսալի մի արարք է, քանի որ նրանց համար Աստծու հրամանը դրժելը նշանակում է մեղանչել Աստծու դէմ: Իսկ դիակիզումն ընդունող որոշ քրիստոնեաներ իրենց օրինազանցութեամբ անհնազանդ են գտնւում Աստծու օրէնքի հանդէպ ու շեղւում են Աստուածաշնչի վարդապետութիւնից:
Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում:
Հայր Մովսեսն ասաց մի եղբոր. «Ե՛կ հնազանդություն ստանանք, որովհետև նրանից է ծնվում խոնարհություն, համբերություն, երկայնամտություն, եղբայրասիրություն և սեր, և սրանք են մեր հոգու վահանները»:
Ինչի՞ մասին առարկել եւ ի՞նչն է այստեղ վիճելին: Ո՞րն է այն խնդիրը, որ քննարկուեց Պօղոս առաքեալի՝ կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխի 1-15-րդ համարներին: Վերոյիշեալ 16-րդ համարը, իհարկէ, վերաբերում է նախորդ 1-15-րդ համարներում: Պօղոս առաքեալն այստեղ պարզապէս նշում է, թէ սխալ է հակառակուել ու պնդել այն ամէնի մասին, ինչ որ արդէն նա հաստատում է նախորդ 1-15-րդ համարներում, երբ բացատրում էր եկեղեցում գլխաշոր գործածելու պատճառներն ու կարեւորութիւնը։
Մի մարդ փոս էր փորում ուրիշի համար և… ոսկի գտավ:
Մի մարդ գնում էր նեղ ու փշոտ ճանապարհով և լաց լինում.
Մի անգամ արևը երազում տեսավ, որ ինչպես միշտ ծագեց՝ մարդկանց լուսավորելու: Իսկ նրանք չուրախացան: Նրանցից ոմանք անուշ-անուշ քնած էին: Մյուսները նախընտրում էին գիշերվա քողի տակ իրենց մութ գործերն անել: Իսկ երրորդներն ուղղակի ամաչեցին, որ լույսի ներքո բացահայտվեցին խավարում կատարած իրենց գործերը…
Ժլատությունը ցանկացավ իր հարստության կեսն աղքատությանը տալ: Բաժանեց այն երկու մասի, սակայն որը տալ նրան՝ չգիտեր: Մեկ մի կեսն է ավելի մեծ թվում, մեկ՝ մյուսը: Իսկ մեծը տալն ափսոս է: Եվ որոշեց կրճատել այն: Հետո ավելի ու ավելի…
Օրերս տնօրհնեքի էի գնացել… Տեսնեմ տանտերերը լավ պատրաստվել են՝ սրբապատկերներ, խաչեր, մոմեր, խունկ, ձիթայուղ… Մի րոպե: Նայում եմ՝ ձիթայուղի մեջ ինչ-որ կարմիր նստվածք է: Սկսում եմ պարզել:
Ագահությունը ցանկացավ հարստանալ: Նրա ընդունակություններով և բնավորությամբ դա ամենևին էլ դժվար չէր: Հո՛պ, և մեկ միլիոն աշխատեց:
Հակառակ այն իրողությանը, որ շրջապատն ավելի ու ավելի է հարմարեցվում մարդուն, աստիճանաբար հազվադեպ են հանդիպում այնպիսի մարդիկ, որոնք վստահորեն կարող են ասել, թե գոհ են իրենց կյանքից: Ինչո՞ւ:
Մի աղջիկ քահանային խնդրեց գնալ և աղոթել իր անկողնային հիվանդ հոր առողջության համար: Սենյակ մտնելով, քահանան մահճակալի մոտ դրված աթոռ նկատեց ու կարծեց, որ պատրաստվել են իր գալուն:
Մի տատիկ գնում է քահանայի մոտ ու հարցնում.
Քրիստոսի փրկությունը շնորհվում է յուրաքանչյուր հավատացյալին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով, իսկ այդ փրկության իրականացումը լինում է մի նոր ընթացքով, որ կոչվում է` վերածնություն ու նոր կյանք: Նախքան ս. խորհուրդների մասին խոսելը հարկ է մի համառոտ ակնարկով ճանաչել, թե ինչպե՞ս կամ ինչպիսի՞ աստիճաններով է կատարվում վերածնությունն ու նոր կյանքի կարողությունը:
Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ:
Մի սուրբ մարդ շատ էր ցանկանում հասկանալ, թե Աստված Պետրոսի ուրացումն ինչու թույլ տվեց: Եվ իսկապես, մի՞թե Տերը չէր խղճում նրան՝ առաքյալներից առաջինին: Մի՞թե չէր կարող որևէ կերպ զերծ պահել նրան ուրացումից:
Մի երաժշատական միջոցառումից հետո հանդիսատեսից մեկն իր երեխայի հետ հիացմունքով մոտենում է անվանի դաշնակահարին և ասում.
Աթեիստները մի տատիկի համոզում էին, որ Աստված չկա:
Աստծո խոսքի շնորհիվ մարդն երես առ երես հանդիպում է Աստծուն և իրեն: Բացի այդ տեսնում է, թե ինչպես այդ աշխարհի բարեպաշտներն էլ երբեմն ընկել են մեղքի մեջ, կամ մեղավորներն ապաշխարությամբ սկսել են ճիշտ ուղով ընթանալ: Այս օրինակների կարևոր դասն այն է, որ բարու մեջ հաստատվածը չպետք է տրվի անհոգության, տեսնելով, որ բարեպաշտն էլ կարող է մեղքի մեջ ընկնել, իսկ մեղքի մեջ ընկածն էլ չպետք է հուսահատվի՝ իմանալով, որ բազում մեղավորներ են ապաշխարությամբ բուժվել:
Ինչո՞ւ առաքելահաստատ եւ աւանդական եկեղեցիներում կանայք չեն կարող ստանալ քահանայութեան աստիճան: Ֆէմինիստական շարժումները վերջին ժամանակներում քրիստոնէական եկեղեցուն առաջադրում են կանանց քահանայագործութեան խնդիրը: Հայ եկեղեցին միշտ ժխտական պատասխան է տուել այս հարցին, մինչդեռ Անգլիկան եկեղեցին, բողոքական եւ այլ կրօնական հաստատութիւններ կանանց թոյլատրում են ձեռնադրուել:
Վանականը կարոտոֆիլ էր եփում ընթրիքի համար ու աղոթում: Հոգում խաղաղություն էր, անդորր: Նույնիսկ սենյակում պտտվող ճանճերը նրան չէին խանգարում: Բայց հանկարծ շեղվեց աղոթքից: Եվ նույն պահին մտքերն ու կասկածներն սկսեցին տանջել նրան: Հուսահատության զգացում հայտնվեց: Նույնիսկ սկսեց մեղքի մասին մտածել…
Աստվածաշունչը շեշտում է հավատքի կարևորությունը, հավատք, որը փրկում է մարդուն և պարգևում կյանք: Մարդկանց ընկալումները տարբեր են հավատքի վերաբերյալ, բայց վերջնական հիմնակետում այդ ամենն ամբողջանում է երկնքից իջած հավիտենական ճառագայթի ներքո:
Քրիստոս յուր անզուգական զոհով քավեց մարդկության մեղքերը և յուր փառավոր հարությամբ կյանք շնորհեց յուր հավատացելոց: Սակայն մարդիկ էլ չեն կարող վայելել այդ շնորհներն, եթե չկարողանան ընդունակ դառնալ դոցա. Քրիստոս տալիս է ընդունողին, իսկ մարդ պետք է կարողանա ընդունել այդ շնորհներն ու յուրացնել: