Երկու հյուրերը
Մահացու հիվանդությունն այցելեց խիստ աստվածապաշտ մի մարդու: Ներկայացավ՝ սպասելով, որ նա կվշտանա ու լաց կլինի: Բայց մարդը միայն հոգոց հանեց ու խաչակնքվեց:
– Ի՞նչ է, չհասկացա՞ր ես ով եմ,- զարմացավ հիվանդությունը:
– Ինչո՞ւ չհասկացա: Հասկացա… – պատասխանեց մարդը:- Միայն թե գիտեմ, որ առանց Աստծո կամքի այստեղ չէիր լինի: Իսկ եթե այդպես է, ապա ես քեզ ընդունում եմ, որպես Նրանից ուղարկված հյուր:
– Ախ այդպե՞ս,- բարկացավ հիվանդությունը,- ուրեմն այստեղ անելիք չունեմ:
Եվ դուռը շրխկացնելով, դուրս թռավ տնից:
Իսկ նրան փոխարինելու՝ ուրախությունը եկավ: Նույնիսկ ներկայանալու կարիք չզգացվեց, քանի որ ամբողջովին շողում էր:
Մարդը նայեց նրան, ժպտաց ու կրկին խաչակնքվեց՝ նրան էլ որպես երկար սպասված հյուր ընդունելով: Քանի որ գիտեր, որ նա նույնպես Աստծուց է:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը