
Մեղքի «բույրը»

Մի անգամ շան կեղտի մեջ ընկա: Թվում է՝ մեծ բան չէ, միայն կոշիկս կեղտոտեցի: Բայց ո՛չ ավտոբուս կարող ես նստել, ո՛չ խանութ մտնել, ո՛չ հյուր գնալ, մինչև կոշիկդ չլվանաս՝ գարշահոտություն է արձակում:
Պարտադիր չէ մինչև կոկորդդ աղտոտության մեջ խրվես, որպեսզի քեզնից էլ գարշահոտ գա:
Այդպես էլ մեր մեղքերն են: Պարտադիր չէ «ամենածանր» մեղքերը գործել: Փոքր մեղքերն էլ բավական են, որպեսզի դրանցով «բուրես»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը