
Հավատարիմ մնալ բնույթին

Մարդը կրակի մեջ այրվող օձ տեսավ և որոշեց հանել նրան բոցերի միջից: Երբ դուրս հանեց, օձը խայթեց նրան՝ անտանելի ցավ պատճառելով: Մարդը նրան մի կողմ նետեց, և օձը կրկին կրակի մեջ հայտնվեց: Մարդը մի երկաթե ձող վերցրեց և կրկին հանեց օձին՝ փրկելով նրա կյանքը:
Ականատեսներից մեկը նրան հարցրեց.
– Ինչո՞ւ ես փրկում այդ օձին, որը խայթեց քեզ:
Մարդը պատասխանեց.
– Խայթելը սողունների բնույթն է, սակայն որը չպետք է փոխի իմ բնույթը, որն է՝ օգնության հասնել:
«Մի՛ հաղթվիր չարից, այլ բարությա՛մբ հաղթիր չարին»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը