Բաժիններ՝

Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ…

Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է 60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում: Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց:

Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ: Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել: Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ լինի իր խոհանոցի մեջ…»:

Յուրաքանչյուրը միայն իր կյանքի հարմարավետ պայմաններ չպետք է որոնի, չպետք է սահմանափակվի միայն իր «խոհանոցով», այլ նախ և առաջ պետք է փնտրի երկնային արժեքներ ու կգտնի նաև երկրային բարիքներ:

Տեր Ադամ քհն. Մակարյան

Կարդացեք նաև

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031