Այ նրան Տերը կասի. «Նե՛րս մտիր»
Մի անգամ հայր Պավել Գրուզդևը հետևյալ առակը պատմեց. «Պատկերացրե՛ք. 1947 թվական: Գիշեր: Հացի հերթ:
Լուսադեմին բացվում է փոքրիկ լուսամուտն ու հայտարարում են, որ հացը բոլորին չի բավականացնի:
«Զուր մի՛ կանգնեք»: Իսկ հերթում մի կին կա երկու երեխաների հետ, որոնք այնքա՜ն վտիտ են, և պարզ է, որ նրանց հաց չի հասնելու: Հերթում վեցերորդը կամ յոթերորդը կանգնած պատշաճ հագնված մի տղամարդ է դուրս գալիս, բռնում է կնոջ ձեռքն ու երեխաների հետ տանում, իր տեղն է կանգնեցնում:
«Կանգնեք այստե՛ղ»:
«Իսկ Դո՞ւք»: Միայն ձեռքն է թափ տալիս ի պատասխան…»:
«Այ նրան,- շարունակեց հայր Պավելը,- Տերը կասի. «Նե՛րս մտիր»:
«Ինչպե՞ս, Տե՛ր: Ախր ես Քեզ չեմ ճանաչել»: «Ինչպես չես ճանաչել, եթե երեխաներով այն կինը Ես էի»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը