Ձեր աղոթքը մեղք կհամարվի ձեզ
Մի անգամ ծեր վանականին հարցրին, թե ինչ է նշանակում «աղոթքը մեղք կհամարվի» խոսքը: Այդ պահին նրա մոտ մի հավատացյալ կին եկավ՝ օրհնություն խնդրելու: Ծերը նրան ինչ-որ բան խնդրեց անել, իսկ վերջինս պատասխանեց, որ հիմա չի կարող, իսկ հետո կտեսնի ինչ կարող է անել:
«Այժմ նա կգնա ու հինգ ժամ կաղոթի,- ասաց ծերը ներկաներին:- Բայց Աստված ինչպե՞ս կլսի նրա աղոթքը, չէ՞ որ նա չօգնեց խնդրողին: Եթե Աստծու պատվիրանները չեք կատարում, ապա Աստծուն մի՛ անհանգստացրեք երկար ու բարակ աղոթքներով, չի լսի, և ձեր աղոթքը մեղք կհամարվի ձեզ:
Բարի գործերը բացում են դրախտի դռները: Խոնարհությունը ներս է մտցնում, իսկ սերը ցույց է տալիս Աստծուն:
Եթե աղոթքին բարի գործեր չեն հետևում, աղոթքը մեռած է»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը