Բաժիններ՝

Տեր հայր, կասե՞ք

Ինձ ի՞նչ կարող են տալ շաբաթապահքերը և օրապահքերը

Տեր Զենոն քահանա Բարսեղյան, Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ

«Շաբաթապահքերը և օրապահքերը քեզ կարող են տալ կամային հատկություններ, երբ կսովորես ինքդ քեզ զսպել, կատարել նպատակային քայլեր: Պահեցողությամբ դու ինքդ քեզ կկարողանաս սովորեցնել զսպվածություն, կունենաս կամային հատկանիշներ: Եվ վերջիվերջո պահեցողությունը մարմնի տկարացումն է, հոգու բարձրացումը»:

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան, Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ

Կարդացեք նաև

«Շաբաթապահքը և օրապահքը կարող են քեզ մշտապես հոգևոր արթնության մեջ պահել, որպեսզի կարողանաս շաբաթվա, ամսվա մեջ մի քանի օր առավել ուշադրություն դարձնել քո հոգևոր կյանքին: Պահքի միջոցով կկարողանաս վերահսկել քո մարմինը, քո ցանկությունները և կառավարել ինքդ քեզ: Այս գործում անչափ կարևոր է շաբաթապահքի և օրապահքի առաքելությունը»:

Տեր Պարթև քահանա Մուրադյան, Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ

«Ամենքս, ապրելով այս աշխարհում, ենթարկվում ենք փորձությունների: Շատ կարևոր է, որ կարողանանք այդ փորձությունները հաղթահարել ու այդ փորձությունների մեջ հայտնվելուց հետո ինքնամաքրվել:

Օրապահքը և շաբաթապահքը այն կարևոր միջոցներից են, որով մենք, պահելով մեր մարմինը աշխարհիկ տարբեր հաճույքներից, կարողանում ենք անցնել ինքնամաքրման ճանապարհ, մաքրել մեր հոգին նաև մեր մարմինը»:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս