«Կարծում եմ` պետք չէ հեռատես լինել՝ պատկերացնելու համար, որ չնայած բոլոր ռևերանսներին, հաճոյախոսություններին, հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ստորագրվի, ադրբեջանական կողմը կձգտի դուրս մղել խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից, որպեսզի վերջապես լուծի ԼՂ-ի հետ կապված հարցն իր համար, որպեսզի դադարի անվանել այն Լեռնային Ղարաբաղ, ինչպես նրանք արդեն անում են՝ իրենց քաղաքական գիծն իրականացնելու համար, այն է` ստացեք Ադրբեջանի քաղաքացիություն կամ հեռացեք։
Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ շարունակում են կատարել ադրբեջանական պահանջները՝ անկախ նրանից, թե դրանք որևէ ձևով փաստաթղթավորվա՞ծ են, թե՞ բանավոր ձևով են հնչում: ՀՀ իշխանություններն արդեն հասցրել են մեծ հարված հասցնել Արցախին, Արցախի ինքնորոշման իրավունքին, անվտանգությանը, արցախցիներին, և այս պարագայում որևէ ձևով չեմ բացառում, որ մի փուլում Հայաստանն առհասարակ նույնիսկ հումանիտար ուղղությամբ տրամադրվող ֆինանսավորումը կարող է դադարեցնել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցությունները կարող են լինել միայն «ինտեգրման» օրակարգով։
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններին հեռացնելու մեխանիզմները շատ են, և այդ մեխանիզմները գործարկելու հետ կապված արդեն տևական ժամանակ աշխատում են սպասվող իրադարձությունների սցենարի վրա։ Այդ սցենարը շուտով ամբողջական կներկայացվի հանրությանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն է։
Բաքուն շտապում է սՄիջազգայնագետ Արմեն Մանվելյանը ցավով արձանագրում է՝ աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ոչ հօգուտ Հայաստանի: Իսկ պատճառը, ըստ նրա, գործող քաղաքական ռեժիմի հակահայկական դիրքորոշումն է:կսել Արցախից ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման գործընթացը. Արմեն Մանվելյան
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը: «Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, […]
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Բերձորի ճանապարհը բացելու հարցում որևէ հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ:
«Եթե հարցը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, Սյունիքի մարզին, դա Իրանի հստակ կարմիր գիծն է, որի կապակցությամբ անմիջապես պաշտոնական Թեհրանն արձագանքում է, և անհրաժեշտության դեպքում նաև քայլեր և գործողություններ է ձեռնարկում: Լաչինի կամ Բերձորի միջանցքի հարցը քանի որ կապ ունի Արցախի Հանրապետության և ԼՂ հակամարտության հետ, Իրանը չափազանց զգուշավոր է՝ հաշվի առնելով այն հարցը, որ կան շատ լուրջ էթնիկ խնդիրներ Իրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը:
13-րդ օրը շարունակ՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից: Թեև իրավիճակին պարբերաբար արձագանքում են այս կամ այն միջազգային կառույցները կամ պետությունները, այդուհանդերձ, որևէ առարկայական քայլ չի արվում ապաշրջափակման ուղղությամբ:
Լաչինի միջանցքի փակմանը հաջորդած մի քանի օրերի հարաբերական լռությունից հետո իսկական արշավ է սկսվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168TV-ի եթերում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին, ՀՀ իշխանությունների՝ հայաստանյան ընդդիմությանն ու Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ նկատելով՝ բոլորին հռչակեցին մեղավոր՝ բացի իրենցից:
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ադրբեջանական հերթական սադրանքից հետո Հայաստանի իշխանություններին կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը։