Բաքուն շտապում է սկսել Արցախից ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման գործընթացը. Արմեն Մանվելյան

Միջազգայնագետ Արմեն Մանվելյանը ցավով արձանագրում է՝  աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ոչ հօգուտ Հայաստանի: Իսկ պատճառը, ըստ նրա,  գործող քաղաքական ռեժիմի հակահայկական դիրքորոշումն է:

Արմեն Մանվելյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց՝ ՀՀ իշխանություները որդեգրել են դիրքորոշում՝ ժամանակավոր դիվիդենտների դիմաց հնարավորինս շատ զիջումների գնալ:

«Սա շատ լավ հասկանում են Բաքվում: Բաքվի շահերից է բխում հնարավորինս արագացնել գործընթացները, և նաև դրանով օրինական հնարավորություն ստանալ՝ սկսել Արցախից ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման գործընթացը:

Պարզ է, որ հիմնական խնդիրն Արևմուտք-ՌԴ հակամարտությունն է, որը լայնամասշտաբ ընթանում է Ուկրաինայում. Արևմուտքը հստակ խնդիր է դրել իր առջև՝ դուրս բերել ռուսական զորքերը Հարավային Կովկասից»,- մանրամասնեց միջազգայնագետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728