ՀՀ իշխանության համար Արցախի էջը փակված է, Արցախի շուրջ շտապ ռազմավարություն պետք է մշակվի. հապաղելը կարող է կործանարար լինել. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության հարցում երեք հստակ արձանագրում պետք է արվի։

Նախ, արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ։ Ավելին՝ Ադրբեջանի ագրեսիվ ու հանցագործ քաղաքականության արդյունքում վերջին՝ սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, և Արցախը հայաթափվել է։

«Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա, ենթարկվեն տարբեր պատժամիջոցների։

Երկրորդ՝ Արցախի խնդրի, հակամարտության չավարտված պայմաններում պետք է խիստ միջոցառումներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար։ Դրանք պետք է ուղղված լինեն Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը, նաև Արցախի ժողովրդի նկատմամբ համապատասխան քաղաքականության իրականացմանը ՀՀ-ում, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Այս ուղղությամբ աշխատանքների հիմնական կատարողները ՀՀ իշխանություններն են և Արցախի իշխանությունները։ Եվ եթե հակամարտությունն ավարտված չէ, և Արցախը՝ որպես սուբյեկտ, թեկուզ ոչ իր տարածքում գոյություն ունի, դա նշանակում է, որ  միջազգային ընդունված կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի։ Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ կա որոշակի դանդաղեցման պրոցես, հապաղում։

Կարդացեք նաև

Երրորդ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն այս հարցից, կարելի է ասել, գոնե Արցախի պետական ինստիտուտների պահպանումից հրաժարվել են։ Այսինքն՝ իրենց համար Արցախի էջը փակված է, իրենք միայն զբաղվում են սոցիալական-հումանիտար հարցերով»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ այս ամենն ունի մի քանի պատճառ։ Նախ, ՀՀ իշխանությունները չեն ընդունում Արցախի Հանրապետության իշխանություններին, և հետո էլ կա ինքնակազմակերպման խնդիր, այդ թվում՝ Արցախի իշխանությունների համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս