«Սակայն այդ դիրքորոշումը բարձրաձայնելու և առաջ մղելու համար քաղաքական ռեսուրս չկա, այն կսրի առանց այն էլ լարված իրավիճակը Ռուսաստանի շուրջ, այս դեպքում արդեն՝ Հարավային Կովկասում էականորեն։ ՌԴ-ն հակված է երկարաձգել այս հարաբերական իրավիճակը, որքան հնարավոր է, սակայն, բնականաբար, կարծում եմ՝ որոշակի փուլում ՌԴ-ն ստիպված կլինի լուրջ քայլերի դիմել և դիրքորոշում հայտնել, դուրս գալով իր ներկայիս պասիվ դիրքերից»,-ասաց Լուկիանովը։
«Գլխավորն այն է, որ այդ միջնորդությունը նպատակ ունենա ապահովել պայմանավորվածություններ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք սրտի, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, մենք տեսնում ենք ոչ թե ցանկություն՝ օգնելու պայմանավորվել, այլ ցանկություն՝ ներխուժել տարածաշրջան, ցանկություն՝նսեմացնել ՌԴ օրինական շահերը, և ցանկություն՝ հաստատել իրենց որպես ուժեր, որոնք այստեղ կարող են մինչև անգամ որոշիչ դերակատարություն ստանձնել։ Սա Արևմուտքի ընդլայնման ձգտումն է այն ռեգիոններում, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների սահմաններից էականորեն հեռու, և սա քիչ կապ ունի իրավիճակը կայունացնելու ցանկության հետ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները Երևանում ու Բաքվում սա հասկանում են, համենայն դեպս, մենք անկեղծորեն նրանց հետ քննարկում ենք տեղի ունեցողը»,-ասաց Լավրովը։
«Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական մոտեցումը՝ եղած հակամարտությունների կարգավորման տրամաբանության մեջ է, ինչն առաջին հերթին բխում է հենց Վաշինգտոնի շահերից,- 168.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստին, ապա մանրամասնեց,- Վաշինգտոնի շահերն այս տարածաշրջանում իրեն մրցակից դերակատարների՝ Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացումն է. եթե տարածաշրջանում չկա հակամարտություն, ապա ՌԴ և ԻԻՀ ազդեցությունն էականորեն նվազում է»:
168.am-ն իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է միջազգային հանրությունը բացառապես բավարարվում հորդորներով. արդյոք չկա՞ միջազգային որևէ իրավական մեխանիզմ, որն այս պահին կարող է կանգնեցնել Ադրբեջանին:
Որոշակի փուլային կետերում կարելի է մեղադրել ռուս խաղապահներին, որոնք իրավիճակը վերահսկելու պատասխանատվություն են վերցրել, բայց պետք է հիշել, թե ռուս խաղաղապահների՝ այդտեղ գտնվելու համաձայնագիրն ով է ստորագրել. Նիկոլ Փաշինյանը:
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:
«Ադրբեջանի և Թուրքիայի մեծ ծրագիրը նախատեսում է Հայաստանի և հայերի՝ տարածաշրջանում չլինելը, և այդ ծրագրի իրականացումը զուտ ժամանակի հարց է՝ հաշվի առնելով, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հանդուրժում այդ ծրագրի իրականացման գործընթացը՝ իր լուման ներդնելով այդ գործընթացի մեջ,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց ադրբեջանագետը՝ շեշտելով,- Իհարկե, ոչ մի խաղաղություն և համատեղ բարեկեցություն հնարավոր չէ. դա ընդամենն իլյուզիա է, որը կունենա շատ ավելի ծանր հետևանքներ ապագա սերունդների համար, քան այսօր խունտայի լավ ապրելն ու այն միսիան կատարելը, որով եկել են իշխանության»:
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Արևմուտքը Հայաստանի վրա և այլ ռեգիոններում ճնշումն ավելացնում է, որովհետև աշխարհը Երկրորդ սառը պատերազմի սկզբում է:
Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին: Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը:
Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ երեկ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և հայկական կողմի առաջարկները փոխանցել են ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։
Օրինակ, հենց հայտնի դարձավ այդ փաստաթղթի տեքստը, ինձ մոտ հարցեր ծագեցին, թե՝ ո՞րն է խաղաղապահների մանդատը, ի՞նչ պետք է արվի, եթե Ադրբեջանը որոշեց ճանապարհը փակել, արդյո՞ք պաշտոնապես բարձրացվել է այս ընթացքում, օրինակ, Ադրբեջանի կողմից այդ եռակողմ հայտարարության դրույթների խախտման հարցը, ընդհանրապես այդ եռակողմ հայտարարությունն ինչքանո՞վ է լուրջ փաստաթուղթ, որովհետև Ադրբեջանն իր մասը չի կատարում, բացի երեք անհատի ստորագրություններից, ի՞նչն է երաշխավորում այդ հայտարարության կատարումը, և այլն:
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ ծավալուն ասուլիսում նաև քողազերծեց հայ-ադրբեջանական բանակցությունների մի քանի դրվագներ, մասնավորապես նկատելով, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչից հետո անհիմն են մեղադրանքները, որ Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:
«Երբ քո խաղաղության դարաշրջանի դրոշը ձեռքդ բռնած՝ բայրամ ես շնորհավորում, բայց մյուս կողմից՝ հայ մարդուն արգելում ես հայրենիք մուտք գործել, դա նախ ցույց է տալիս, թե որքան ճղճիմ ես, քինախնդիր ու վախկոտ, ինչը որևէ առաջնորդի վայել չէ, և հետո՝ թեև չունեմ փաստը, բայց երևում է, որ պատվեր է կատարվում։ Չեմ զարմանա, եթե ամեն մի շնորհավորական բայրամային հեռախոսազանգի հետևում ինչ-որ թելադրանքներ կան Թուրքիայի կողմից՝ տկարացնել այդ եռամիասնությունը»։