Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ստամբուլում, Աբու Դաբիում և այսօր արդեն Բրյուսելում տեղի ունեցող հանդիպումներն ու բանակցությունները համարում է նույն շղթայի տարբեր օղակներ։ 168․am-ի հետ զրույցում նա մտահոգությամբ արձանագրեց, որ այդ հանդիպումների հետևանքով ոչ հեռու ապագայում Հայաստանը առերեսվելու է սեփական տարածքով թուրքական ճանապարհ, ադրբեջանցի բնակիչներ ունենալու խնդրի հետ։
«Մեծ հաշվով, ամեն ինչ այս գործընթացում սկսվեց հենց այդ այցից, և տպավորություն կար, որ գործողությունների ընդհանրականացում կար․ այսինքն՝ կողմերը սկսեցին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերել տարբեր հարցերի շուրջ և, բնական է՝ առաջինը հենց ճանապարհի հարցն էր»։
«Ես չգիտեմ, թե ի՞նչ են իրենք հասկանում «խաղաղություն» բառի տակ, բայց դրա բովանդակությունը չի համապատասխանում նրան, ինչ սպասվում է Հայաստանին, իսկ Հայաստանին սպասվում են տարածքային կորուստներ, երկիրն ադրբեջանցիներով հեղեղել, Սյունիքի օտարում, Սևանի կիսում»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
«Դատարկ տեղում խոսել ձեռքբերումների ու պատմականության մասին, քարոզչություն է։ Իրականում ոչ մի նորմալ բանակցային գործընթաց չկա, առարկա չկա բանակցելու, ուղղակի ցանկություն կա՝ մի կերպ հասնելու Թուրքիա, ցույց տալու, որ մենք պատրաստ ենք այս կողմ գնալ։ Ի դեպ, երբ Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նույնիսկ ընդունելության չարժանացավ»,- հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է․ Ստամբուլի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։ Այսօր Ստամբուլում նախատեսված է Էրդողան-Փաշինյան հանդիպում։ Նախօրեին անդրադառնալով Թուրքիա կատարելիք այցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովն այս պատերազմում տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավվածության մասին 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նկատեց, որ Իրանը մինչ այս արդեն իսկ չեզոքացրել էր Իրանի այն դաշնակիցներին, որոնք պոտենցիալ ունեին ներգրավվելու։
Ադրբեջանական «Էխո Բաքու» տելեգրամյան ալիքն ուշագրավ գրառում է արել՝ ներկայացնելով Հայաստանից Ադրբեջանի անվերջանալի պահանջների հաջորդականությունը՝ ապացուցելով, որ պաշտոնական Բաքուն Երևանի հետ հարաբերություններում խաղաղության չէ, որ ձգտում է։ Ադրբեջանական վերոնշյալ տելեգրամյան ալիքը ներկայացրել, խոստովանել է Ադրբեջանի իշխանության իրական ծրագրերը։
Մեզանում պատերազմի պայմանական բացակայությունն ընկալվում է՝ որպես խաղաղություն, բայց դրանք տարբեր բաներ են։
Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվում են հոռի երևույթներ, թերություններ, վախ, անտարբերություն, մեղավորը ղեկավար ուժն է։ Խոսքը միայն իշխող ուժի մասին չէ։
Ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, հիշում է Խորհրդային Միության տարիները, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նույն կազմի մեջ էին, և իբր հայերն ու ադրբեջանցիները եղբայր ժողովուրդներ էին, Ադրբեջանի կողմից սադրանքներ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ։
«Խաղաղությունն էլ մանանա չէ, որ վերևից մեզ պիտի տրվի․ խաղաղությունը վաստակում են։ Հիշե՛ք Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և պարտադրված, և նա մի բան էլ էր ասում՝ գոնե մի անգամ մենք չհոգնենք մեր կռվից, պատերազմից։ Ցավոք սրտի, այդպես չեղավ»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։
Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնության դուրսբերումը հարցված քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ բացասաբար է ազդել բանակցությունների վրա․ սա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հարցման արդյունքներն են։
«ՔաղաքաՏփարան». «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն այս խորագրով է ներկայացրել հերթական հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Այս ամենին զուգահեռ՝ բանակցություններ են սկսել նաև Իրանն ու ԱՄՆ-ը, այստեղ ևս ամեն բան հարթ չէ, քանի որ պատերազմի կողմնակիցները քիչ չեն, ուստի, եթե Իրանը կոշտ դիրքավորվի, ապա այստեղ ևս վտանգները կմեծանան։ Աշխարհը մեծ ու բարդ վերադասավորումների փուլ է ապրում, որը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին, սակայն կան ռեգիոններ, որոնք ավելի են ազդվում այս ամենից, որոնցից մեկը հենց Հարավային Կովկասն է։
Հայ-ադրբեջանական բանակցությունները ֆարս են, խաբեություն, ինչպես և սրանց ամբողջ իշխանությունը և կեղծ ու հակահայկական բոլոր օրակարգերը։ Խաղաղություն հասկացությունը սրանց համար ավերիչ պատերազմից հետո դարձել է հանրային խաբեության և մանիպուլյացիայի գլխավոր դրույթը։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, և վերջնական խաղաղությունը բոլորովին այլ տեղերում է որոշվելու։ Այսօրվա աշխարհն առաջնորդվում է ոչ թե խաղաղության, այլ չոր շահերի տոտալ պաշտպանության սկզբունքով։ Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ագրեսիա, այն անպայման տեղի է ունենում, իսկ որտեղ անհրաժեշտ է բանակցություն, ժամանակավոր դադար է լինում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Բառ չեմ գտնում նկարագրելու այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Երբևէ չէինք պատկերացնի, որ Հայաստանի իշխանությունը կարող է այսպիսի լկտի դիրքորոշում ունենալ հայ ժողովրդի դեմ: Դա է պատճառը, որ ես հաճախ տպավորություն ունեմ, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Ալիևը, և ինչ ուզում՝ անում է: Եթե Ալիևը նստեր ՀՀ վարչապետի աթոռին, ավելի վատ բաներ չէր կարող անել, քան այն, ինչ Փաշինյանն արդեն անում է»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ սահմանին տեղի ունեցող կրակոցների պայմաններում Հայաստանի իշխանության միակ անելիքը հրաժարական ներկայացնելն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Ուրախ եմ, որ այսօր այս տարածաշրջանում Հայաստանը և Ադրբեջանն այսպիսի իրավիճակում են, կարևոր քայլ են կատարել երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն:
«Վաղը-մյուս օրը Նիկոլը ասելու է՝ եթե ինձ չվերընտրեք 2026-ին, պատերազմ կլինի: Ես չեմ զարմանա, եթե այդ խոսույթն էլ մտնի իշխանական քարոզչության բառամթերք, որ՝ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ: 2021-ին ինքը դա փորձարկեց և աշխատեց: Ես հուսով եմ, որ 2026-ին մեր հասարակությունն արդեն արթուն է և հասկանում է՝ դա ծուղակ է, որովհետև վերընտրվելուց հետո մենք տեսանք՝ ինչ եղավ»:
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ին պաշտոնական այց կատարեց Հայաստան։ Ըստ Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքի՝ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու, որի ընթացքում նա ռեգիոնում խաղաղության ուղերձ պետք է փոխանցեր և նպաստեր ռեգիոնալ լարվածության նվազեցմանը, հակամարտող կողմերի միջև համաձայնությանը, սակայն այցն անակնկալ ու աղմկահարույց ընթացք ունեցավ։
Երկար դադարից հետո նախօրեին տեղի ունեցավ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը։ Ռուսական պաշտոնական «Կրեմլին»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինը հանգամանալից հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Ի դեպ, պաշտոնական հաղորդագրությունն արդեն իսկ խոսուն էր իր ծավալով և ներառում էր թեմաներ, ինչպիսիք են երկկողմ շահավետ համագործակցությունը, ռուս-ամերիկյան երկխոսությունն Ուկրաինայի շուրջ և Թուրքիայի աջակցության պատրաստակամության հարցը, «սևծովյան նախաձեռնություն»-ը և Սիրիայի հարցը։
Ադրբեջանի հետ «Խաղաղության համաձայնագիրը» մտասևեռում դարձրած Նիկոլ Փաշինյանին իրականում չի հետաքրքրում խաղաղությունը՝ հասկացության բովանդակ ու ընդգրկուն իմաստով։ Այդ փաստաթուղթը նրա համար սոսկ իրենից ուժեղից ապահովագրվելու երաշխիք է՝ Հայաստանում իշխանությունը պահպանելու նպատակով։
«Իմ տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն զբաղված է ինքն իրեն համոզելով, համոզելով, որ ինքը ճիշտ ուղով է ընթանում»,- Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցի մասին 168․am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ադրբեջանը ներկայումս հետաքրքրված չէ համաձայնագրի ստորագրմամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ես այն կարծիքին եմ, որ լավ աշխատանքի պարագայում կարելի է այս «շենքն» աստիճանաբար կառուցել ու բարձրացնել վերև։ Սկզբում շատերը թերահավատ էին, որ որևէ արդյունք չի ունենա այս ամենը, բայց մենք տեսնում ենք՝ քայլ առ քայլ արդյունքը կլինի։ Իսկ մենք՝ նկատի ունեմ մեր ազգը, այս հարցերը պետք է հնարավորինս բարձրացնի տարբեր երկրներում ու նրանց խորհրդարաններում»,- հավելեց Վ. Բալայանը։
Ադրբեջանը փակուղի է մտցրել վերջին տարիներին բանակցված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» ստորագրման հարցը՝ դաշտ նետելով նոր պահանջներ, պայմաններ և օրեր շարունակ մեղադրելով հայկական կողմին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։