Կարծում եմ՝ ծնողների կարևոր խնդիրներից մեկը երեխային ինքնուրույն դարձնելն է, որ կարողանան հարցեր լուծել։ Բայց եթե երեխայի թիկունքում ոչ ոք չկա՝ ագրեսիվ է դառնում, ու սա կարող է ամբողջ կյանքում դրսևորվել։ Երեխան պետք է իմանա՝ ինչ էլ պատահի իր հետ՝ լավ, թե վատ բան, ծնողին կարող է ասել ու պաշտպանություն ստանալ։ Սա ամենակարևոր կետն է։
Ժամանակակից կրթությունը պետք է լինի հարմարեցված ու ճկուն՝ համապատասխանելու 21-րդ դարի արագ փոփոխվող պահանջներին: Ահա որոշ առանցքային սկզբունքներ, որոնք կարող են ձևավորել ժամանակակից կրթության մոտեցումները.
Մի հույժ ընտիր մենակյաց կար, որը կամենում էր ճգնել խցերից մեկում, սակայն որոշ ժամանակ առանձին խուղ չէր գտնում: Այնտեղ մի ծեր կար, որ առանձին սենյակ ուներ և խնդրեց նրան ու ասաց.
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի սահմանային Մեղրաշատ գյուղի բնակիչները մտահոգված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ գյուղի դպրոցը փակելու և մեկ այլ բնակավայրի հետ միավորելու նոր որոշումից, որով միավորվելու են մարզի երեք գյուղերի՝ Մեղրաշատի, Բյուրակնի ու Ողջիի դպրոցները:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նեյրոնային ցանցերը փոխում կրթությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ ցանկանում են միացնել Արմավիրի հ. 4 և Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցները:
Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժը: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժի ու զարգացման մասին գիտությունը:
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
34 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ դառնալով տասնյակ-հազարավոր մարդկանց մահվան և հազարավոր շինությունների փլուզման պատճառ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով առավոտյան 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:
Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (1-ին փուլ) հունվարի հայտագրման գործընթացը:
«ԽՍՀՄ-ից հետո արդեն տասնյակ տարիներ Հայաստանի գիտությունն անմխիթար վիճակում է, և 1-2 տարում, կարծում եմ, այն հնարավոր չէ վերականգնել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը՝ հավելելով, թե վերջին տարիներից սկսված գործողությունները պետք է ինտենսիվ լինեն ու շարունակական բնույթ կրեն:
Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է ուսուցչի միջազգային օրը: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն է եղել:
Հանրակրթության նոր չափորոշիչով պարտադիր է դառնում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գործնական բաղադրիչը՝ ճամբարը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 24-ին գրել էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Այսօր Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ծնողներ, և պատճառն այն էր, որ դպրոցի տնօրենի որոշմամբ երկու ուսուցիչ ազատվել է աշխատանքից:
«Տարեցտարի Ռուսաստանում պակասում է այն հանրակրթական դպրոցների թիվը, որտեղ դասավանդվում էր հայերեն։ Ամենացավալին այն է, որ դրանք հայաբնակ վայրերում են, մեծաքանակ հայ բնակչությամբ»,- ահազանգում է Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանը:
Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Տնօրենների փոխանցմամբ՝ եղել է, որ դերձակ են կանչել դպրոց, շատ գեղեցիկ զգեստներ են կարել թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, ու այն գործածել են մոտ 4 տարի, որովհետև ընթացքում հնարավոր է եղել նույն զգեստը ձևափոխել: Վճարել են ամենաշատը 13.000 դրամ: Իսկ հիմա, նրանց խոսքով, մի «սարաֆան»-ն արժե 24.000 դրամ, վերնաշապիկը՝ 10.000-12.000 դրամ: Տնօրենները ցավով նշեցին՝ ոչ միանման համազգեստի դեպքում երեխաները մրցակցում են շորերով, ոչ թե գիտելիքով:
«Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում»,- դեռևս հուլիսի 29-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը;