Բաժիններ՝

Ընտրությունը քոնն է

– Ինչո՞ւ ես բարկանում ու վիրավորվում: Ավելի լավ չէ՞ հանդարտվել ու ներել,- հարցրեց ուսուցիչը:

– Իսկ ինչո՞ւ պետք է ներեմ նրան, ախր նա…,- ուզում էր արդարանալ աշակերտը:

– Ներիր, որ ընդհատում եմ,- ասաց ուսուցիչը,- թույլ տուր երկու հարց տալ, և այդժամ կպատասխանեմ քո բոլոր «ինչուներին»: Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ու վիրավորվում ես:

– Իհարկե ոչ,- պատասխանեց աշակերտը:

Կարդացեք նաև

– Ուրեմն ո՞ւմ ես լավություն անում, երբ բարեմտության, հանդարտության և ներման շնորհիվ քեզ լավ ես զգում:

Աշակերտն ուզում էր ինչ-որ բան պատասխանել, բայց շփոթմունքից այդպես էլ ոչ մի բառ չկարողացավ ասել:

– Հիշիր՝ քեզնից է կախված, թե ինչ կընտրես՝ վիրավորանք կամ ներում, տառապանք կամ երջանկություն: Ընտրությունը քոնն է:

– Բայց ինչպե՞ս չվիրավորվել, ախր դա այնքան դժվար է:

– Կարևորը հասկանալն է, որ ամեն անգամ, երբ կուզենաս որևէ մեկին դատելու կամ վիրավորանքի մտրակով հարվածել, առաջինը, ում վեր բարձրացնելիս կդիպչի մտրակդ՝ դու կլինես:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս