«Մենք տեսնում ենք մեր ազգային խայտառակության սերիալի հաջորդ սերիան ամեն օր։ Ես ասել եմ՝ սա ինչ-որ սարսափի գնացք է․ ամեն անգամ հասնում ես նոր կայարան, դուրս ես գալիս, ու ինչ-որ սարսափելի բան է կատարվում»։
2024 թվականի տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական էր ստորագրել՝ «Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի», քանի որ 2025-ին նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն են։
«Մենք կարո՞ղ ենք հավատալ նման մարդու քաղաքականությանը կամ հավաստացումներին, թե իբր ինքը խաղաղություն է բերել։ Ոչ մի երաշխիք կամ ապացույց չունենք, որ այս անգամ նույն բանը դարձյալ չի լինելու»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ իշխանությունների սանձազերծած կեղտոտ արշավը շատերը պայմանավորում են Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ունեցած անձնական հաշիվներով։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով ավելացվում է ռազմական բյուջեն. պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը հաջորդ տարի կկազմեն բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):
«Արաղչիի Բաքու կատարած այցի արդյունքներն արտացոլում են Բաքվի և Թեհրանի ցանկությունը՝ էպիզոդիկ ճգնաժամերը և փոխադարձ անվստահությունը վերածել ավելի կառավարելի ռեժիմի»:
Մինչ ՀՀ իշխանությունները գովերգում են Վաշինգտոնում կայացված օգոստոսյան պայմանավորվածությունները, պնդում՝ ռեգիոնում խաղաղությունը հաստատված է, ադրբեջանական կողմը պահանջում է ապահովել ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձ» Հայաստան:
Այս ձևակերպումը դառնում է բանակցային ճնշման մեխանիզմ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը սահմանի թեման օգտագործում են՝ որպես քաղաքական ճնշման գործիք հայ-ադրբեջանական բանակցություններում։
Նոյեմբերի 25-ին 168.am-ն անդրադարձել է հայ «քաղհասարակության» ներկայացուցիչների Բաքու այցին, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, վերջինիս ուղերձին՝ հայ հասարակությանը:
Օրերս Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր: Իհարկե, քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն հասցրել են ներկայացվածի ընդհանուր բովանդակային գնահատականը տալ՝ նշելով, որ հրապարակված փաստաթղթերի շարքում, օրինակ, բացակայում է Քի Վեսթի փաստաթուղթը, Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019թ. Կարգավորման առաջարկին, որը շատ կարևոր է:
Հուլիսին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել կոորդինատների նոր համակարգի կիրառման մասին, որը վերաբերում է գեոդեզիական, գրավիմետրիկ, տոպոգրաֆիկ, կադաստրային աշխատանքներին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Կարեն Բեքարյանն է։
«Ընդհանրապես այդ փաստաթուղթը ո՞նց է առաջացել։ Ես երեկ մի քննարկման ժամանակ արձանագրեցի, որ այս նրբությանը չեմ անդրադարձել , որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, որ թվում է՝ ամեն հարցի անդրադարձել եմ»։
5 տարի առաջ այս օրերին՝ 2020-ի դեկտեմբերի 1-ին, նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, դրանից օրեր առաջ հանձնվել էին Աղդամի և Քարվաճառի շրջանները: Այսինքն, այս տարածքները բանակը կարողացել էր պահել:
ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: Ասվում է կազմակերպության այսօր տարածված հայտարարության մեջ։
«Կուսակրոնության խնդրի կարգավորված չլինելը չէ, որ Հայաստանը որպես գործոն՝ պարզապես դուրս է մղվել աշխարհաքաղաքական խաղատախտակից, նվազեցվել է Հայաստանի՝ որպես պետություն, դերակատարությունը: Կուսակրոնությունը չէ խնդիրը, որ Ալիևի պահանջներն օրեցօր սաստկանում են»,- ասաց նա։
«Եթե դուք իրականում մտադիր եք Հայաստանը դարձնել խաչմերուկ, ուրեմն արդեն ձեր ներսում բոլոր ենթակառուցվածքները պետք է ոտքի կանգնեցնեք, հատկապես՝ երկաթուղին։ Մինչդեռ «Թրամփի ուղին» Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ի՞նչ է, մենք 266 միլիոն դոլար պետք է ներդնենք և այդ հատվածում ժամանակակից երկաթուղի կառուցենք, որ Ադրբեջանը Նախիջևանով հարմարավետ միանա Թուրքիայի՞ն»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է։
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ:
Նոյեմբերի 24-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջան այցելած հայ «քաղհասարակության» ներկայացուցիչներն ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց հանդիպումները, քննարկումները, տպավորությունները:
Բաքու մեկնած հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Ադրբեջանը և Հայաստանը չեն միջամտում միմյանց գործերին՝ պատվիրակությունների կազմի ընտրության հարցում:
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ, Free Armenian hostages (Ազատություն հայ գերիներին) շարժման մասնակից Ջոնաթան Շփանգենբերգը վստահ է՝ հնարավոր է Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի ցանկությունը օգտագործել՝ Բաքվում պահվող հայ պատանդների վերադարձի ուղղությամբ։
«Քանի դեռ մեր հայրենակիցները պատանդ են Բաքվում, հայ ժողովուրդը ոչ միայն խաղաղության, այլև ընդհանրապես արժանապատվության մասին խոսելու իրավունք չունի։ Քանի դեռ այս մարդիկ օր առաջ չեն ազատվել ադրբեջանական բանտերից, մենք հանգիստ ապրելու տարբերակ չունենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հրապարակախոս Հարութ Ուլոյանը։
Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները հայ ժողովրդի դեմ են։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան պահում է հաշտարարի, բայց ոչ անկախ դերակատարի դիրքը Երևանի ու Բաքվի միջև:
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը։ Այս մասին նախօրեին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանին հաջողվեց պահպանել երթուղու ադրբեջանական, երկար քննարկված անվանումը, իսկ Հայաստանին հաջողվեց ՀՀ-ով անցնող երթուղու մասին տալ այլ անվանում, և, թե որքանով է սա գոհացուցիչ, պետք է որոշեն իրենք կողմերը։ Սակայն վերլուծաբանը գտնում է, որ շատ ավելի էական է ավելի լայն գործընթացները հասկանալ՝ իմանալու համար, թե այդ երթուղին ում շահերն է ամրապնդելու։